«Ալեսսանդրո Բլազետտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Ավարտել է իրավաբանական դպրոց, սակայն 1920-ական թվականներին դարձել է լրագրող և կինոքննադատ։ Հիմնադրել է մի քանի ամսագրեր, մասնավորապես, «Cinematografo» և «Աշխարհը էկրանին», որի շուրջ համախմբվել են երիտասարդ կինոմատոգրաֆներ, ովքեր ձգտել են իտալական կինոյի թարմացմանը{{sfn|Энциклопедия Кино и ТВ|name=etv}}։ [[1928]] թվականին սկսել է «Արև» ֆիլմի նկարահանումները, որտեղ նկարագրել է գյուղացիների դժվար կյանքը։ Ֆիլմի վրա ազդեցություն է թողել խորհրդային կինոն։ Սկսել է աշխատել «Cines» ստուդիայում, որտեղ նկարահանել է «Կիրակի» և «Ներոն» ֆիլմերը։ «Cines» ստուդիայի տնօրեն Ստեֆանո Պիտալուգիի մահից հետո դարձել է ստուդիայի տնօրենը։ Նրա հայտնի ֆիլմերի մեջ են «Աղքատների ճաշկերույթ» և «1860» ֆիլմերը, իսկ վերջինս համարվում է հետպատերազմյա Գարիբալդիի դյուցազներգություն և նրա ամենակարևոր ֆիլմը։ Ռեժիսորի խոսքերով՝ իր էսթետիկ հայացքների ստեղծման մեջ մեծ ազդեցություն են ունեցել ռուս ռեժիսորներ [[Սերգեյ Էյզենշտեյն]]ի, [[Վսևոլոդ Պուդովկին]]ի և Նիկոլայ Էկկի աշխատանքները<ref name=etv/>։
 
Լինելով իտալական ֆաշիզմի ջատագով՝ Բլազետտին ֆիլմ է նկարահանել դրա մասին՝ մեծամասամբ արդարցնելովարդարացնելով կառավարությունների մեթոդները․ «Հին գվարդիա» ([[1935]]), «Ալդեբրան» ([[1936]]), «Ոչ ոք հետ չի վերադառնում» ([[1943]])։ Քանի որ «Ալդեբրանը» չի ստացել հատուկ աջակցություն, ռեժիսորը անդրադարձել է սենտիմենտալ կինոնկարների, որոնք հայտնի են որպես «սպիտակ հեռախոսների կինո» և նկարահանել է այդ ժանրում միակ «Դքսուհի Պարմայից» (1936) ֆիլմը։ «Երկաթե թագ» ֆիլմը, որը համախմբել էր հեքիաթը, արկածը և պատմությունը, իսկ [[1941]] թվականին՝ [[Վենետիկի կինոփառատոն|Վենետիկի 9-րդ կինոփառատոն]]ի ժամանակ, չնայած իր հակառազմամոլական պաթոսին, ռեժիսորին բերել է Մուսոլինիի գավաթ, որպես լավագույն արտերկրային ֆիլմ։ 1942 թվականին [[Չեզարե Ձավատինի]]ի «Չորս քայլ ամպերում» կատակերգության հիման վրա նկարահանել է ֆիլմը, որը դարձել է [[Իտալիա]]յում նեոռեալիզմ պատրաստող կինոնկարներից մեկը<ref name=etv/>։
 
Զգեստափոխված ժապավեններից առանձնանում է «Կատակերգուների ընթրիք»-ը։ Ավելի բաց ձևով է ներկայացրել հակամարտության մասին իր կարծիքը «Մեկ օր կյանքից» ֆիլմում։ Պատերազմից հետո մեծ ներդրում է ունեցել իտալական կատակերգության զարգացման մեջ («Ցավում եմ, որ դու սրիկա ես», «Կին լինելը երջանկություն է»)։ 1948 թվականին բեմադրել է հին հռոմեացիների մասին ֆիլմ՝ «Ֆաբիոլա», իսկ 1957 թվականին՝ «Սեր և բամբասանք» երգիծական կատակերգությունը<ref name=etv/>։ [[1961]] թվականին ռեժիսորի դերում է նկարահանվել Լ․ Վիսկոնտիի «Ամենագեղեցիկ» ֆիլմում{{sfn|Кино: Энц. словарь|1986|name=CED}}։ [[1960]] թվականին նկարահանել է մեկ այլ իտալական հասարակության մասին պատմող «Ես, ես, ես… և մնացածը» ֆիլմը։ 1961 թվականին բեմադրել է նոր ժանրի պատկանող ֆիլմ՝ «Ես սիրում եմ, դու սիրում ես» գեղարվեստական հակապատերազմական կինոնկարը, որը հիմնված է վավերագրության վրա, իսկ որոշ դրվագներ նկարահանվել են Մոսկվայում<ref name=etv/>։