«ԱՄՆ ռազմական ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո ակադեմիայի վերակացու [[Դուգլաս Մակարթուր]]ը մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական պատրաստությանը և սպորտին՝ առաջ քաշելով «Ցանկացած կուրսանտ պետք է լինի մարզիկ» կարգախոսը։
 
[[1964]] թվականին ԱՄՆ նախագահ [[Լինդոն Բ. Ջոնսոն|Լինդոն Ջոնսոն]]ը ընդլայնել է ակադեմիայում սովորողների թիվը 2529-ից մինչև 4417-ը։ Արդյունքում այդ թիվը կրճատվել է մինչև 4000, սակայն հետագայում այն կրկին հասել է 4400-ի։
 
[[1976]] թվականին ակադեմիայում ուսանելու համար սկսեցին ընդունել նաև կանանց։
Տող 19.
== Ընդունելությունը և ուսուցումը ակադեմիայում ==
[[Պատկեր:Bastille Day 2002 westpoint2.jpg|250px|thumb|right|Կուրսանտները Ֆրանսիայում [[Բաստիլ]]ի գրավման օրը, 2002 թվական]]
Ընդունելության համար դիմող թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն ակադեմիա, սակայն դրա հետ մեկտեղ պետք է երաշխավորագիր ստանան, որպես կանոն, Կոնգրեսի անդամից։ Ուսանողները ունեն ուսուցանող սպայի կարգավիճակ և նրանց դիմում են «կուրսանտ» կամ «կադետ» ({{lang-en|Cadet}}):։ Ռազմական ակադեմիայում ուսումը ամբողջովին վճարում է [[ԱՄՆ զինված ուժեր|ԱՄՆ Բանակ]]ը այն պահանջով, որ կուրսանտները ուսումն ավարտելուց հետո պարտավոր են անցնել հիմնական ծառայության։ Ամեն տարի ակադեմիան ավարտում է մոտ 1000 կուրսանտ և ստանում են 2-րդ լեյտենանտի կոչում ({{lang-en|Second Lieutenant}}):։ Կուրսանտները պարտավոր են խստորեն պահպանել կուրսանտների վարքագիրքը, որի համաձայն՝ «Կուրսանտը չի ստի, չի խաբի, չի գողանա և չի տանի այդ ուրիշների կողմից»:
 
Ներկա դրությամբ կոնգրեսմեններից յուրաքանչյուրը և [[ԱՄՆ փոխնախագահ]]ը ակադեմիայում ունեն հինգ տեղ։ Երբ դրանցից մեկը ազատվում է կուրսանտի ուսման ավարտի կամ այլ պատճառներով, կոնգրեսմենը երաշխավորում է այդ տեղի համար մեկ կամ մի քանի մարդ։ Առավել հաճախ դա տասը հոգի է։ Եթե նա երաշխավորում է մի քանի հոգի, ապա նրանց միջև անց է կացվում մրցույթ։ Եթե երաշխավորվում է մեկ հոգի և նա պիտանի է ճանաչվում, ապա նա ավտոմատ կերպով ընդունվում է։ Երաշխավորագրի ստացման գործընթացը սովորաբար իր մեջ ներառում է հայտի ներկայացումը, մեկ կամ մի քանի [[էսսե]]ների և երաշխավորագրերի ներկայացում։