«Հռոմուլոս և Հռեմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Ծնունդ և մանկություն ==
Հռոմուլոսի և Հռեմոսի մայրը՝ Ռեա Սիլվիան, [[Ալբա Լոնգ]]ի օրինական արքա [[Նումիտոր]]ի դուստրն էր, ով գահընկեց էր արել կրտսեր եղբորը՝ [[Ամուլիուս]]ին։ Ամուլիուսը չէր ցանկանում, որ Նումիտորի զավակները խանգարեն իր փառասիրական նկրտումներին․ Նումիտորի որդին կորավ որսի ժամանակ, իսկ Ռեա Սիլվիային Ամուլիուսը ստիպեց վեստալուհի դառնալ, որը նրան 30 տարվա կուսակրոնության էր դատապարտում։ Ծառայության 4-րդ տարում նրան հայտնվեց Մարսը, ումից և ծնվեցին երկվորյակ եղբայրները։ Բարկացած Ամուլիուսը նրան զնդան նետեց, իսկ նորածիններին հրամայեց զամբյուղ դնել և գցել [[Տիբեր]]։ Սակայն զամբյուղը հայտնվում է [[Պալատին]] (բլուր)|Պալատին բլրի]] մոտ, որտեղ նրանց կերակրում է էգ գայլը, իսկ մոր հոգատարությունը փոխարինում են [[փայտփոր]]ն ու [[կիվիվ]]ը։ Արդյունքում բոլոր այս կենդանիները սրբազան են դառնում [[Հռոմ]]ում։ Այնուհետև եղբայրներին իր մոտ է վերցնում արքայի հովիվը՝ Ֆաուստուլը։ Նրա կինը՝ Ակկա Լարենցիան, ով դեռ չէր սփոփվել իր երեխայի մահից հետո, իր խնամքի տակ վերցրեց երկվորյակներին։
 
Երբ Հռոմուլոսը և Հռեմոսը մեծացան, նրանք վերադարձան Ալբա Լոնգ, որտեղ էլ իմացան իրենց ծննդյան գաղտնիքը։ Նրանք սպանեցին Ամուլիուսին և գահին վերականգնեցին իրենց պապին՝ Նումատորին։