«Հայելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «frame|right|Ծաղկամանի պատկերը հայելու մեջ '''Հայելի''', ողորկ մակերևույթով մարմին, որը, ան...»:
 
չ clean up, փոխարինվեց: ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Mirror.jpg|frame|right|Ծաղկամանի պատկերը հայելու մեջ]]
'''Հայելի''', ողորկ մակերևույթով մարմին, որը, անդրադարձնելով լուսային ճառագայթները, ստեղծում է առարկաների (այդ թվում նաև լույսի աղբյուրի) [[օպտիկա]]կան պատկերը։
 
==Պատմություն==
[[Մետաղե հայելիներ]]ի ([[բրոնզ]]ից կամ [[արծաթ]]ից) կիրառության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ [[Բրոնզի դար]]ում հայելիները առավելապես հայտնի է եղել [[Հին Արևելք]]ի երկրներում, իսկ [[երկաթի դար]]ում ստացել է ավհլի լայն տարածում։ [[Անագ]]ի կամ [[կապար]]ի տակդիրով ապակե հայելիները երևան են եկել [[Հին Հռոմ|հռոմեացիների]] մոտ մ. թ. 1-ին դարում։
 
[[Միջին դարեր]]ի սկզբում դրանք անհետացել են, ապա նորից հայտնվել միայն [[13-րդ դար]]ում։ [[16-րդ դար]]ում ստեղծվել է անագի [[ամալգամ]]ով երեսպատված ապակե հայելի։
 
17-րդ դարից սկսած պատրաստել են նրբագեղ շրջանակներով երիզված տարբեր տեսակի ու չափի հայելիներ, որոնք հիմնականում օգտագործվել են իբրև զարդարանքի առարկա։
 
==Կիրառում==
Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից հայելիները լինում են ''հարթ'', ''գոգավոր'' և ''ուռուցիկ''։ Հարթ հայելին օպտիկական միակ համակարգն է, որ տալիս է [[աբեռացիա]]յից զուրկ կեղծ պատկեր:պատկեր։ Գոգավոր և ուռուցիկ հայելիները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային և այլն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից։ Հայելու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ, [[աստղագիտություն|աստղագիտական]] և [[սպեկտր]]ային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցեն [[լուսային ալիք]]ի երկարության 1/10-ը։
 
Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի հայելիներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից։ Այդ հայելիներն ստացվում են հիմնականում ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտ [[դիէլեկտրիկ]] ծածկույթ նստեցնելու եղանակով։ Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ։
Տող 25.
* [http://www.glasswebsite.com/video/mirror.asp How Mirrors Are Made (video)], Glass Association of North America (GANA)
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայելիներ]]
[[Կատեգորիա:Երկրաչափական օպտիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայելի» էջից