«Երիկամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 6.
'''Երիկամները''' (rens) զույգ [[գեղձ]]ային [[օրգան]]ներ են [[որովայնի խոռոչ]]ի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են [[ողնաշար]]ի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու [[ող]]ների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը ([[լյարդ]]ի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI [[կող]]ի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են [[զստոսկր]]ի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։
 
==Երիկամի արտաքին տեսքըտեսք==
 
Երիկամն ունի [[լոբի|լոբու]] ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior)։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում [[դրունք]]ը (hilus renalis), որի միջով մտնում են [[երիկամային զարկերակներ]]ն ու [[նյարդ]]երը և դուրս են գալիս [[երակ]]ն ու [[միզածորան]]ը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։
Տող 12.
Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ։ Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է [[շարակցական հյուսվածք]]ի մի միջնաշերտով։ Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է [[լյարդ]]ին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis)։ Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է [[հաստ աղիք]]ի աջ ծունկը։ Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է [[տասներկումատյա աղիք|duodenum-ի]] վայրէջ հատվածը։ Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է [[ստամոքս]]ին, իսկ միջին երրորդականում՝ [[ենթաստամոքսային գեղձ]]ին։ Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է [[փայծաղ]]ին։ Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է [[նրբաղիք]]ի գալաներին։
 
==Երիկամների պատյաններըպատյաններ==
 
Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի [[պարենքիմ]]ին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝[[մկան]]այաին պատյանը(tunica muscularis)։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է [[ճարպային հյուսվածք]]ը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose)։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային [[փակեղ]]ը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ՝ առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis)։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։
 
==Երիկամների անշարժացումըանշարժացում==
 
Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով՝
Տող 25.
Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել ([[թափառող երիկամ]]), որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն։ Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են՝ դեպի ներքև բաց անկյուն կազմելով։ Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն։ Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև՝ դեպի վեր բացվող անկյուն կազմելով։
 
==Երիկամի կազմությունըկազմություն==
 
Երիկամի երկայնաձիգ կտրվածքի վրա երևում է, որ այն ընդհանուր առմամբ կազմվում է նախ մի խոռոչից՝ երիկամային ծոցից (sinus renalis), որի մեջ դասավորված են բաժակներն ու ավազանի վերին մասի և, երկրորդ, հատուկ երիկամային նյութից, որը շրջապատում է ծոցը ամեն կողմից, բացի դրունքից։ Երիկամում տարբերում են կեղև (cortex renalis) կամ կեղևային նյութ (substania corticalis(BNA)) և միջուկ (medulla renalis) կամ միջուկային մաս(substantia medullaris (BNA))։ Կեղևային նյութը կազմում է օրգանի ծայրամասային շերտը, որն ունի 4 մմ հաստություն։ Միջուկային նյութը կազմվում է կոնաձև գոյացություններից, որոնք կոչվում են երիկամային բրգեր(pyramides renales Malpighi)։ Բրգերն իրենց լայն հիմերով դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով՝ դեպի ծոցը։ Գագաթները երկուական կամ ավելի միանում են ու կազմում կլորացած բարձրություններ, որոնք կոչվում են [[պտկիկ]]ներ (papillae renales), ավելի սակավ դեպքերում մեկ գագաթին համապատասխանում է մի առանձին պտկիկ։ Պտկիկների միջին թիվը մոտ 12 է։ Նրանցից յուրաքանչյուրը ծածկված է մանր ծակերով(foramina papiliaria), այն մակերեսը, որի վրա նրանք տեղակալված են, կոչվում է ծակոտկեն դաշտ(aria cribrosa)։ Ծակոտիների միջով [[մեզ]]ը արտազատվում է [[միզատար ուղիներ]]ի սկզբի մասերի(գագաթներ) մեջ։ Կեղևային նյութը թափանցում է բրգերի արանքը, բաժանելով նրանց իրարից, կեղևային նյութի այդ մասերը կոչվում են երիկամային (բերտինյան) սյունակներ (columnae renales (Bertinii)։ Բրգերն իրենց հիմքերի մոտ ունեն ավելի մուգ գույն, քան կեղևային նյութը, սակայն պտկիկների մոտ նրանց գույնն ավելի բաց է, քան կեղևային նյութինը։ Բրգերինը զոլավոր գծավորումներ են ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ նրանց մեջ ուղիղ գծով իջնում են միզային խողովակիկները և անոթները։
Տող 45.
Այսպիսով, երիկամներում կան մազանոթների 2 համակարգեր, որոնցից մեկը զարկերակները միացնում է [[երակ]]ներին, իսկ մյուսը՝ հատուկ բնույթի է և ունի անոթային կծիկի ձև, որի մեջ արյունը պատիճի խոռոչից բաժանված է միայն երկշերտ տափակ բջիջներով՝ մազանոթների [[էնդոթել]]ով և պատիճի էպիթելով։ Այս հանգամանքը բարենպաստ պայմաններ է ստեղծում արյունից արտազատելու [[ջուր]]ն ու նյութափոխանակության արգասիքները։
 
==[[Երիկամի ավազան]]ըավազանը, [[երիկամի բաժակներ]]ըբաժակները և [[միզածորան]]ըմիզածորանը==
 
Մեզը, արտազատվելով պտկիկների ծակոտկիներով, մինչև [[միզապարկ]] հասնելը անցնում է փոքր, ապա մեծ բաժակներով, ավազանով և միզածորանով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երիկամ» էջից