«Համազասպ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ [[տնտեսագիտություն|Տնտեսագիտությա]]ն դոկտոր, պրոֆեսոր (1942)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ 1922 թվականին գործուղվել է [[Հայաստան]]՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923-1928 թվականներին սովորել է [[Մոսկվայի համալսարան]]ում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել [[ԱՄՆ]]՝ [[Մինեսոտա]]յի համալսարան։ 1930-1943 թվականներին աշխատել է [[ԽՍՀՄ]] ԴԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ [[ՄԱԿ]]-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955-1958 թվականներին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՍ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան [[Կանադա]]յում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների [[Թեհրան]]ի, [[Ղրիմ]]ի, [[Պոտսդամ]]ի կոնֆերանսներին, [[Փարիզի խաղաղության կոնֆերանս]]ին, [[ՄԱԿ]]-ի գխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
 
ՀարությունյանիիՀարությունյանի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ԽՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։ Պարգևատրվել է [[Լենին]]ի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
 
== Գրականություն ==