«Լևոն Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Լեւոն Բ.}}
{{Տեղեկաքարտ միապետՄիապետ
| անուն = Լևոն Բ
| տիտղոս = [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն ‎|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] Թագավոր
| պատկեր = [[Պատկեր:Leo II of Armenia.jpg|200px]]
| կալանք = Լևոն Բ թագավորը
| իշխանություն = [[1187]] թ. – [[1219]] թ., մայիսի 2
| թագադրում = [[1198]] թ., [[հունվար]]ի 6
Տող 18 ⟶ 15՝
| ժառանգ = [[Ֆիլիպ]]
| թագուհի = [[Զապել]]
| ուղեկից =
| ամուսին 1 =
| հետնորդ =
| թագավորական տուն = [[Ռուբինյաններ]]
| տոհմ =
| թագավորական հիմն =
| հայր = Ստեփան
| մայր = Ռիտա
| ծնունդ = [[1150]] թ.
| ծննդավայր = Անհայտ
| մահ = [[1219]] թ-ի մայիսի 2
| վախճանի վայր = Անհայտ
| թաղում = [[1219]] թ.
| թաղման վայր = [[Սիս]] (մարմինը)<br /> Ակներ (սիրտը)
| ազգություն = [[Հայեր|Հայ]]
| կրոն = [[Հայ Առաքելական Եկեղեցի]]
| ստորագրություն = [[Պատկեր:Signature of Leo I of Armenia (De Morgan, History of the Armenian People).jpg|125px|Լևոն Բ թագավորի ստորագրությունը]]
}}
 
Տող 50 ⟶ 36՝
 
=== Թագավոր ===
1196–ին [[Գերմանիա]]յի Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց [[1198]]–ի [[հունվարի 6]]–ին, [[Տարսոն]] քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստանեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց [[Նիկիա]]յի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214–ին իր դուստր [[Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան|Ռիթա–Ստեփանիային]] Լևոնը ամուսնացրեց [[Երուսաղեմ]]ի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող [[Հունգարիա]]յի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դուստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
 
==== Անտիոք ====
1196–ին [[Գերմանիա]]յի Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց [[1198]]–ի [[հունվարի 6]]–ին, [[Տարսոն]] քաղաքի Մայր Տաճարում։
Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստանեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց [[Նիկիա]]յի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214–ին իր դուստր [[Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան|Ռիթա–Ստեփանիային]] Լևոնը ամուսնացրեց [[Երուսաղեմ]]ի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող [[Հունգարիա]]յի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դուստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
 
====Անտիոք====
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|269x269px|Կիլիկյան Հայաստանը Լևոն Բ Մեծագործի օրոք։]]
Լևոնը հետևողական պայքար ծավալեց [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ [[Ռուբեն–Ռայմոնդ]]ին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին [[Անտիոք]]ի [[հայությունը]], կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։ Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և [[Հալեպ]]ի ամիրայության զինակցությամբ, 1201–ին հափշտակեց Անտիոքի գահը։ Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203–ի նոյեմբերի 11–ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206–ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս.Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն–Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց [[արծաթյա]] լատինագիր շքադրամ։ 1209–ին և 1211–ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211–ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց [[Փոքր Հայք]]ի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը։ 1216–ի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին [[Կիլիկիա]] և հունվարի 25–ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք գորականների հետ գերի ընկավ։ Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն–Ռայմոնդին։ 1219–ի սկզբին [[Անտիոք]]ի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա Ռուբեն–Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր [[Զապել]]ին։
Տող 60 ⟶ 44՝
Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց [[Սիս|Սսում]], սիրտը՝ Ակներում։
 
== Կառավարման արդյունք ==
Լևոնի օրոք Կիլիկյաի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին [[Սելևկիա (քաղաք)|Սելևկիա]]յից մինչև Անտիոք, [[Միջերկրական ծով]]ից մինչև [[Տավրոս]]ի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիային բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և [[Մարաշ|Գերմանիկե]]ն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործնեության համար։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Հայոց արքաներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Ռուբինյաններ]]
[[Կատեգորիա:1150 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 2 մահեր]]
[[Կատեգորիա:1219 մահեր]]
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի իշխաններ]]
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի թագավորներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Բ» էջից