«Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: թ-ին → թվականին (3) using AWB)
չ
{{unreferenced}}
{{wikify}}
[[Պատկեր:Mughni_Monastery.jpg|thumb]]
 
Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին: Ըստ 17-րդ դ. պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին: 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի:1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դ., երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: 1632-1655թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը` երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր: Սակայն 17-րդ դ. երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669թթ. կառուցել նորը: Հովհաննես վարդապետը 1669թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում /նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու/: Շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը: Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո /1666թ./ նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը: 1734թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին: 1811թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել` խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում: 19-րդ դ. Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դ.: Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830թ. նորոգել է եկեղեցու տանիքը, 1839 թվականին` կայծակից փշրված գմբեթի ծայրը: Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները: 1863թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը: Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870-ին այնտեղ դպրոց է հիմնել: 1889-ին շարադրել է վանքի պատմությունը: 1895 թվականին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիս-արևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը: Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը` զուգակցված ջրամբարի հետ: Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արք. Աշճյանի հոգածությամբ: 2000թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին:
 
16 691

edits