«Թվիթթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
[[Պատկեր:Biz Stone (1).jpg|260px|մինի|Բիզ Սթոուն]]
[[Պատկեր:Twttr sketch-Dorsey-2006.jpg|մինի|260px|Թվիթթերի ուրվանկարը թղթի վրա]]
Թվիթթերի պատմությունը սկսվում է [[2006]] թվականի մարտին՝ որպես «Odeo» կենտրոնի ([[Սան Ֆրանցիսկո]]) գիտահետազոտական նախագիծ: Սկզբնական շրջանում այն միայն ներքին օգտագործման էր ծառայում: [[Ջեք Դորսի]]ն մտցրեց SMS ծառայության անհատական օգտագործման միջոցով փոքր խմբի հետ շփվելու հասկացողությունը: Սկզբնական տարբերակը մտածված էր միայն «Ի՞նչ ես դու հիմա անում» հարցին պատասխանելու հնարավորությամբ: Դորսին ցանկանում էր ստեղծել մի հարթակ, որը մշտապես թույլ կտար ընկերների հետ կարճ հաղորդագրություններով հաղորդակցվել:<ref>[https://about.twitter.com/ Թվիթթերի մասին ]</ref> Հաղորդագրությունները թվիթթերում միանգամից հայտնվում են օգտատերի էջում և կարող են հասանելի լինել թվիթթերում գրանցված այլ անձանց, որոնք գրանցված են դրանք ստանալու համար: Նախագծի կոդային օրիգինալ անվանումը «twttr» էր՝ ոգեշնչված Flickr-ի անվանումով և ամերիկյան կարճ SMS կոդերի հինգնիշյա երկարությամբ: Նախագծի վրա աշխատանքը սկսվեց կատարվել [[2006]] թվականի [[մարտի 21]]-ին՝ երեկոյան ժամը 8:30, երբ Դորսին հրապարակեց առաջին հաղորդագրությունը՝ «Հենց նոր ստեղծեցի իմ թվիթթերը» («just setting up my twttr»):<ref>[https://twitter.com/jack/status/20/ Դորսիի առաջին թվիթը ]</ref> Թվիթթերի առաջին նախատիպը օգտագործվում էր Odeo-ի աշխատակիցների շրջանում, իսկ ամբողջական տարբերակը հրապարակայնորեն ներկայացվեց [[2006]] թվականի [[հուլիսի 15]]-ին:<ref>[http://techcrunch.com/2006/07/15/is-twttr-interesting/ techcrunch.com ]</ref>
 
[[2006]] թվականին Բիզ Սթոունը, Էվան Ուիլյամսը, Դորսին և Odeo ընկերության այլ անդամներ ստեղծում են «Obvious Corporation»-ը և ձեռք բերում Odeo-ի բոլոր ակտիվները՝ այդ թվում և Odeo.com, Twitter.com կայքերը: Թվիթթերը առանձին կազմակերպության է սկսում պատկանել [[2007]] թվականի ապրիլից:<ref>[http://www.thedailyanchor.com/2009/02/12/a-conversation-with-twitter-co-founder-jack-dorsey/ Հացազրույց Ջեք Դորսիի հետ]</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թվիթթեր» էջից