«RGB»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:RGB illumination.jpg|մինի|Գույների հավելումային միախառնում]]
[[Պատկեր:AdditiveColor.svg|thumb|Ավելացվող գույների համաձուլումը. կարմիրը կանաչին ավելացնելիս ստացվում է դեղին, կարմիրը կապույտին ավելացնելիս ստացվում է փուքսին (մագենտա), կանաչը կապույտին ավելացնելիս ստացվում է սիան (երկնագույն), երեք սկզբնական գույները իրար գումարելիս ստացվում է սպիտակ:]]
'''RGB''' (Red, Green, Blue անգլերեն բառերի հապավումն է - կարմիր, կանաչ, կապույտ) - որպես կանոն, գունավերարտադրության համար գույնի համադրման միջոցը նկարագրող հավելումային (ադիտիվային) գունային մոդել է:
'''RGB'''-ն [[գունային համակարգ]] է, որի մեջ կարմիր, կանաչ ու կապույտ գույները միացնելով կարող ենք տարբեր ձևերով վերարտադրել գույների մի լայն [[զանգված]]: Այս ձևի անունը գալիս է [[անգլերեն]]ից` երեք` կարմիր, կանաչ, կապույտ առաջնային գույների սկզբնատառերից ''('''r'''ed, '''g'''reen, '''b'''lue)'':
Հիմնական գույների ընտրությունը պայմանավորված է մարդու աչքի ցանցաթացանթի գունընկալման ֆիզիոլոգիայի յուրահատկություններով: RGB գունային մոդելը լայն կիրառում է գտել տեխնիկայում:
Գունային մոդելը կոչվում է հավելումային (ադիտիվային, {{lang-en|addition}}), քանի որ գույնն ստացվում է սև գույնին ավելացնելու միջոցով: Այլ կերպ ասած, եթե գունավոր լուսարձակով լուսավորված էկրանի գույնը '''RGB'''-ում նշանակվում է (r1, g1, b1), իսկ այլ լուսարձակով լուսավորված նույն էկրանի գույնը` (r2, g2, b2), ապա երկու լուսարձակներով լուսավորված էկրանի գույնը նշանակվում է (r1+r2, g1+g2, b1+b2):
Այս գունային մոդելում պատկերը կազմված է երեք խողովակներից: Հիմնական գույների (հիմնական են համարվում կարմիրը, կանաչը և կապույտը) միախառնումից ստացվում են` ծիրանագույն (M magenta)` կապույտի (B) և կարմիրի (R) միախառնումից, դեղին (Y yellow)` կանաչի (G) և կարմիրի (R), երկնագույն (С cyan)` կանաչի (G) և կապույտի (B) միախառնումներից: Բոլոր երեք գունային բաղադրամասերի միախառնումից ստացվում է սպիտակ գույնը (W white):
 
 
 
Այս գունային համակարգի հիմնական նպատակը ներկայացնելու, էլեկտրոնային պատկերներ ցուցադրելու (հեռուստացույց, համակարգիչ) համար է, թեև դա նույնպես օգտագործվում է ավանդական լուսանկարչության մեջ։ Նախքան էլեկտրոնային դարը, RGB գունային համակարգը արդեն ամուր թեորիա ուներ՝ հիմնված մարդկանց գունային ընկալման վրա։
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Գույներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/RGB» էջից