«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Վաղ կյանք և կրթություն ==
Ահմեդ Ջևդեթ փաշան (հայտնի է նաև Հաջի Իսմայիլ Զադե անունով) ծնվել է 1822 թ. մարտի 27-ին, [[Բուլղարիա]]յի Լովեչ քաղաքում։ Նա սերում է Յուլարկիրանօղլու նշանավոր տոհմից, որի անդամները պետական ծառայողներ էին և վարում էին ռազմական, վարչական և կրոնական պաշտոններ։ Նրա պապը՝ Հաջի Ալի Էֆենդին ցանկանում էր, որ Ահմեդ Ջևդեթը դառնար կրոնական ծառայող։ Ահմեդ Ջևդեթը կրթություն սկսում է ստանալ շատ վաղ տարիքից։ Նա իր կրթությունը սկսում է արաբերենի քերականությունից՝ Հաֆըզ Օմեր Էֆենդիի մոտ, ով Լովեչ քաղաքի մուֆթին էր (Մահմեդական բարձրաստիճան հոգևորական իրավաբան-կրոնագետ և Ղուրանի մեկնաբան, որը սովորաբար գլխավոր դատավորի դեր Էէր կատարում եկեղեցականկրոնական-իրավական գործերի քննության ժամանակ)։ Շատ շուտով ցուցաբերելով բարձր առաջադիմություն, Ահմեդ Ջևդեթն անցնում է իսլամական գիտությունների ուսումնասիրմանը։ 1836-ին նա սկսում է ընթերցանությամբ զբաղվել՝ Լովեչի դատավորի տեղակալ Հաջի Էսրեֆի Էֆենդիի մոտ, ով Ահմեդի տարիքին որդի ուներ։ Տղաները, որոնց երկուսի անունն էլ Ահմեդ էր, հետագայում հայտնի են դառնում Ահմեդ Ջևդեթ փաշա և Ահմեդ Միդաթ փաշա անուններով։ Ահմեդ Ջևդեթի տարրական կրթությանը հաջորդում է Օսմանյան կայսրությունում ընդունված ավանդական մահմեդական կրթությունը։ 1839 թվականից նրա կրթությունն էլ ավելի կատարելագործվեց, երբ նա տեղափոխվեց Ստամբուլ և սովորեց ու ավարտեց տեղի կրթական հաստատությունը՝ մեդրեսեն՝ ստանալով դիպլոմ և ''իլմիի'' որակավորում։ Սակայն նա միայն այսքանով չբավարարվեց, այլ մեդրեսեի կրթությանը զուգահեռ, նա ուսումնասիրեց նաև մաթեմատիկական գիտություններ՝ Կայսերական Ռազմական Ինժեներիայի դպրոցում։ Բացի դրանից, Ահմեդ Ջևդեթը նաև մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում պատմագիտության նկատմամբ՝ որպես տարբեր աղբյուրների միջոցով մարդկության տարբեր բնագավառների փորձն ուսումնասիրելու միջոց։ Նա նույնիսկ մինչև 30 տարեկանը լրացրեց իր գիտելիքները՝ ուսումնասիրելով իսլամական, եվրոպական և միջազգային օրենքները։
 
== Պետական պաշտոնական գործունեություն ==