«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
զորամասերի դեմ պայքարելու իրողությամբ, Զանգեզուրում բոլշևիկների կատարած դաժանություններով, ինչպես նաև նրանց ու առանձնապես Գարեգին Նժդեհի համոզումով, թե «Սովետական Ռուսաստանն ու Ադրբեջանը … ցանկացան գլխատել ու իսպառ ոչնչացնել հայ ժողովուրդը և ներս հրավիրեցին տաճկական հորդաներին, Քեմալի գլխավորությամբ, Հայաստան, և Ալեքսանդրապոլի պատերի տակ ստիպեցին Հայաստանին ընդունելու այսպես կոչված «խորհրդային» իրավակարգը»<ref>Նժդեհ Գ., Իմ պատասխանը, հ. 2, էջ 214</ref>:
 
=== Համազանգեզուրյան երկրորդ համագումար ===
== Լեռնահայաստան ==
{{Հիմնական հոդված|Լեռնահայաստանի Հանրապետություն}}
[[Պատկեր:Mountainous Armenia emblem.jpg|մինի|ձախից|[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի Հանրապետության]] զինանշան]]
Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը հաջորդող դեկտեմբեր-հունվար ամիսներին Հայհեղկոմի իրականացրած քաղաքականության հետևանքով նախկինում իշխանությունից հրաժարված ՀՅ Դաշնակցության ղեկավարությամբ 1921 թվականի փետրվարին [[Փետրվարյան ապստամբություն|հակախորհրդային ապստամբություն]] բռնկվեց: Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին [[Երևան]]ը և ՀՀ վերջին վարչապետ [[Սիմոն Վրացյան]]ի գլխավորությամբ ստեղծեցին կառավարություն՝ «[[Հայրենիքի փրկության կոմիտե]]» անվանումով: Ապրիլի 2-ին, ապստամբության պարտությունից հետո, հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում:
 
Ապրիլի 15-ին Դարալագյազը ([[Վայոց Ձոր]]) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը: 1921 թվականի ապրիլի 26-ին [[Տաթևի վանք]]ում տեղի ունեցած [[համազանգեզուրյան երկրորդ համագումար]]ումհամագումարում Ինքնավար Սյունիքը վերանվանեց [[Լեռնահայաստան]]: Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ: [[Երևան]]ից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ: Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից [[Արտաշես Կարինյան]]ի և [[Վասիլի Մելնիկով]]ի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար: Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ (այժմ՝ [[Սառնակունք]]) գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները:
[[Պատկեր:Mountainous Armenia.png|մինի|[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի Հանրապետության]] քարտեզ]]
Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին: ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի [[հունիսի 3]]-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը: Որոշման կենսագործումից առաջ՝ [[հունիսի 13]]-ին, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին: Հայտարարության համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն: Հունիսի 15-ին, [[Յապոն]]ի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը: