«Եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 18.
Համաձայն Նիկիական հավատամքի, որն ընդունվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, եկեղեցին բնորոշվում է հետևյալ կերպ. «Հավատում ենք Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցուն։»
 
'''Եկեղեցին մեկ է''', քանի որ այն [[Հիսուս Քրիստոս]]ի մարմինն է, այդ մարմնի գլուխն էլ Քրիստոս է։ Եկեղեցին մեկ է իր հավատքով, մկրտությամբ, նվիրապետությամբ և միավորիչ Սուրբ Հոգով։ Ըստ [[Իգնատիոս Անտիոքացի|Իգնատիոս Անտիոքացու]]՝ «որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև Եկեղեցին» (Ubi Cristus, ibi ecclesia)։ Աստծո կողմից տրված եկեղեցին ունի այդ միությունը, որն արտահայտվում է տարբեր համայնքներում, մշակույթներում և իրավիճակներով։ Ըստ [http://de.wikipedia.org/wiki/Nikolaus_Ludwig_von_Zinzendorf [Նիկոլաս ֆօն ՑինզենդորֆիՑինզենդորֆ]]՝ի՝ Եկեղեցու պատմական էվոլուցիան նման է ծառի ճյուղերի աճմանը, և հակառակ եղած տարբերությունների, բոլոր ավանդական եկեղեցիները օրգանական միության մեջ են։
 
'''Եկեղեցին ընդհանրական է կամ կաթողիկե'''։ Այս բառը հաճախ շփոթում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ։ Այն նշանակում է ընդհանրական կամ տիեզերեական։ Ընդհանրական է կոչվում բոլոր եկեղեցիների ամբողջությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եկեղեցի» էջից