«Սևանի ավազան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6670 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{այլ|Սևան (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:P1040642.JPG|300px|մինի|Սևանի գոգավորություն]]
'''Սևանի ավազանգոգավորություն''', '''Սևանիֆիզիկա-աշխարհագրական գոգավորություն''',շրջան գոգավորություն [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]]արևելյան [[Գեղարքունիքիմասում։ մարզ]]ում։Արևելքից Եզրավորվածեզրավորվում է [[Արեգունի լեռնաշղթա|Արեգունի]], [[Սևանի լեռնաշղթա|Սևանի]], [[Արևելյան Սևանի լեռներ|Արևելյան Սևանի]], հարավից՝ [[Վարդենիսի լեռներ|Վարդենիսի]], արևմուտքից՝ [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]] և [[Փամբակի լեռնաշղթա|Փամբակ]]ի լեռներով։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ։ներով։ Երկարությունը 120 կմ է, լայնությունը՝ 30-80 կմ, տարածությունը՝ 4891 կմ<sup>2</sup>։<ref>ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատու, Երևան 2006 թ.</ref>
 
Սևանի գոգավորությունը նեոգեն-չորրորդականի տեկտոնական իջվածք է, որը եռանկյունաձև ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-աարևելք։ Տարածությունը 4891 կմ² է, երկարությունը՝ 120 կմ է, առավելագույն լայնությունը՝ 70 կմ։ Ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևան լիճը։ Արևմուտքում և հարավում մակերևույթը բլրաթմբային։
 
== Սևանի լեռները ==
Տիրապետում են լավասարավանդներն ու հրաբխային կոները։ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներից արտավիժած լավաները գոյացրել են քարքարոտ բլուրներ։ Գոգավորության արևելքի մասը կտրտված մակերևույթով ծալքաբեկորավոր լեռների շրջան է՝ կազմված նստվածքային և հրաբխանստվածքային ապարներից։ Այստեղ լեռնաշղթաները լճահայաց կողմում ունեն զառիթափ լանջեր, ջրբաժանը լճափից հեռու է 1-2 կմ։
Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն ձագարաձև ջրհավաք ավազաններ։ Գոգավորությունում կան կուտակումային հարթավայրեր ([[Ձկնագետ]]ի, [[Գավառագետ]]ի, [[Արգիճի (գետ)|Արգիճիի]], Մասրիկի և այլ գետերի հովիտներ), առավել խոշորը [[Մասրիկի դաշտ]]ն է։ Օգտակար հանածոներից կան պեռլիտ, օբսիդիան, հրաբխային խարամ, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապարներ, քրոմիտներ, սնդիկ, տորֆ։ Սևանի գոգովորությունը ունի լեռնացամաքային կլիմա։ Զգալի է լճի մեղմացնող ազդեցությունը։
 
== Կլիմա==
Հունվարի միջին ջերմաստիճանը լճամերձ գոտում -10°С է, ջրբաժաններում՝ - 12°С, հուլիսինը համապատասխանաբար՝ 16°С, 8°С։ Տարեկան տեղումները լճափին 450 մմ են, բարձրադիր վայրերում 850 մմ։ Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ։ Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր վայրերում՝ 80-90 օր։ Ձմռանը տիրապետում են արմ․ և հարավ-արևմուտյան ցուրտ հոսանքները։ Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզ քամիներ (հատկապես ամռանը)։ Արևափայլքի տևողությունը այնքան է, որքան [[Թերմեզ]]ում և [[Ալեքսանդրիա]]յում (տարեկան մոտ 2600 ժամ)։ Սևանի գոգավորությունում կա 28 գետ ու գետակ, որոնցից առավել խոշոր են [[Գավառագետ]]ը, [[Արգիճի (գետ)|Արգիճին]], [[Վարդենիս (գետ)|Վարդենիսը]], [[Մասրիկ (գետ)|Մասրիկը]], [[Դրախտիկ (գետ)|Դրախտիկը]], [[Ձկնագետ]]ը։ Մակերևութային հոսքը սակավ է հրաբխային վայրերում։ Կան բազմաթիվ աղբյուրներ (հատկապես Գեղամա լեռների արևելյան լանջերին) [[Գավառ (քաղաք)|Գավառ]], [[Լիճք (Գեղարքունիքի մարզ)|Լիճք]] բնակավայրերի մոտ, Ձկնագետի, Արգիճի հովիտներում, [[Արտանիշ (թերակղզի)|Արտանիշ թերակղզում]] ու [[Մասրիկի դաշտ]]ում՝ հանքային ջրերի ելքէր։ Սևանի գոգավորության մինչև 2400 մ բարձրություններում, հրաբխային ապարների վրա (Գեդա և Վարդենիսի լեռներ) տարածված են լեռնային սևահողերը, ծալքավոր լեռնաշղթաներում՝ լեռնաշագանակագույն, գետահովիտներում՝ ալյուվիալ հողերը։ Մասրիկի դաշտում, Մարտունու և Գավառի շրջաններում հանդիպում են ճահճային հողեր։ Հյուսիս-արևմտյան մասին բնորոշ են նաև հողազուրկ քարակարկառները։
 
== Բուսական աշխարհ ==
Գոգավորությունում բուսածածկույթի տարածված տիպը լեռնային տափաստանն է (շյողախոտ, փետրախոտ, սեզ, կծմախոտ են)։ Արեգունու լեռնաշղթայում տարածված են տրագանտային տափաստանները։ Լեռների բարձրադիր մասերում տիրապետում են լեռնային մարգագետինները, 2800 մ-ից բարձր՝ ալպյան գորգերը։ Արեգունի և Սևանի լեռնաշղթաներում տեղ-տեղ հանդիպում են թփուտային նոսր անտառներ՝ գիհու, կաղնու, թխկու մասնակցությամբ։ Սևանի լեռնաշղթայում կան փռվող գիհու պուրակներ։ Անտառածածկ է Արտանիշ թերակղզին։ Ձկնագետի հովտում պահպանվել են խոնավ անտառների մնացորդներ։ Սևանի գոգավորության լճից ազատված տարածությունը անտառապատված է սոճու, փշարմավի, բարդու և ուռենու տնկարկներով։
 
== Կենդանական աշխարհ ==
Սևանի գոգավորությունում տարածված կենդանիներն են՝ կրծողները, գայլը, աղվեսը, նապաստակը, թռչուններից՝ լեռնային կաքավը, լորը, արտույտը, բադը, սագը, ձկնկուլը են։ Կան սողուններ։ Ափամերձ գոտում ստեղծվել է [[Սևան ազգային պարկ|«Սևան» ազգային պարկը]]՝ արգելոցներով ու արգելավայրերով։ Սևանի գոգավորությունը հանրապետության խիտ բնակեցված և գյուղատնտեսական նպատակներով ինտենսիվ օգտագործվող շրջաններից է։ Լճափերին գործում են հանգստյան տներ, պիոներական ճամբարներ, տուրիստական բազաներ և հանգստի այլ օբյեկտներ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Սևան ավազան]]
82 200

edits