«Հիպոտեկային համակարգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Առաջին մոդելը համաշխարհային պրակտիկայում ընդունված է անվանել «բաց-հատյալ», քանի որ այս մոդելը գործում է մասնագիտացված կազմակերպությունների փոքրագույն քանակի դեպքում և այդ պատճառով Հիփոթեքային համակարգի կառուցվածքը կարծես թե հատած լինի։ Այս մոդելը գործում է միայն գրավաթղթերի առաջնային շուկայում, այսինքն Հիփոթեքային բանկի կողմից ստացված գրավաթղթերը, այլևս չեն օգտագործվում բանկի կողմից լրացուցիչ վարկային միջոցներ հայթայթելու համար։ Փաստորեն այս համակարգի սխեման շատ պարզ է` փոխառու - վարկառու։ Հատյալ մոդելը կարող են կիրառել ինչպես մասնագիտացված Հիփոթեքային բանկերը, այնպես էլ մյուս ունիվերսալ բանկերը, որոնք ունեն Հիփոթեքային վարկավորման բաժիններ։
Այս մոդելի բացության բնութագրիչներից մեկն այն է, որ բանկը Հիփոթեքային վարկը կարող է ֆինանսավորել կամայական աղբյուրից, լինի դա բանկի սեփական կապիտալը, ավանդային միջոցները, թե միջբանկային վարկերը և այլն։
 
«Բաց-հատյալ» մոդելի երկրորդ բնութագրիչը Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների ուղղակի կախվածությունն է տվյալ երկրի ֆինանսավարկային շուկայի իրադրությունից։ Այս կախվածությունը զգալիորեն ազդում է բանկի գործունեության մասշտաբների և ակտիվության վրա տնտեսապես բարենպաստ կամ անբարենպաստ ժամանակահատվածներում։
Այս մոդելի կիրառման հարաբերական պարզությունը խթանել է նրա տարածումը աշխարհի շատ երկրներում և հատկապես զարգացող երկրներում, որտեղ ֆինանսական և արժեթղթային շուկաների ենթակառուցվածքները դեռևս ամբողջովին ձևավորված չեն։ Պետք է նշել, որ այս մոդելի պարզության պատճառով այն կիրառվում է այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իսրայելը և այլն։