«Կավալա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 124.
 
Օսմանյան տիրապետության տարիներին քաղաքը եղել է Կավալայի սանջակի վարչական կենտրոնը:
 
=== Ժամանակակից Կավալա ===
1912 թվականին Բալկանյան առաջին պատերազմների ժամանակ կարճ ժամանակ քաղաքը գտնվել է Բուլղարիայի ենթակայության տակ, բայց ի վերջո 1913 թվականին գրավվել է Հունաստանի կողմից՝ ծովակալ Պավլոս Կունտուրիոտիսի միջնորդությամբ:
 
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում շատ հույն զինվորներ զոհվել են հենց Կավալայում՝ բուլղարացի զավթիչների դեմ կռիվների ժամանակ:
 
1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմներից հետո քաղաքը թևակոխել է բարգավաճման նոր դարաշրջան: Հազարավոր փախստականներ Փոքր Ասիայից տեղափոխվել են Կավալա: Այս շրջանում զարգացել է ինչպես քաղաքի արդյունաբերությունը, այնպես էլ գյուղատնտեսությոյւնը:
 
Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ծխախոտի մշակումն է:
 
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում Երրորդ Ռայխի կողմից Աթենքի, ապա նաև ամբողջ Հունաստանի գրավումից հետո Գերմանիայի կառավարությունը 1941 թվականին քաղաքը հանձնում է հարավի իր դաշնակից Բուլղարիային:
 
Քաղաքը մնում է Բուլղարիայի կազմում մինչ 1944 թվականը: 1950-ականներին քաղաքը զարգանում է որպես ծովային նավահանգիստ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կավալա» էջից