«Վասեդայի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 52.
Վասեդայի համալսարանի ֆակուլտետներից առավել նշանավորը փիլիսոփայականն է: Դրա շրջանավարտների թվում են հայտնի հեղինակներ [[Հարուկի Մուրակամի]]ն և [[Մաթի Տավարա]]ն: Համալսարանի գրադարանը, ի տարբերություն շատ այլ գրադարանների, ռմբակոծություններից փրկված և պատերազմի ժամանակաշրջանն ապրած բացառիկ հավաքածու ունի: Այս գրադարանի ուժեղ կողմը նախապատերազմական շրջանի [[Ճապոնիա]]յի պատմության, մշակույթի և գրականագիտության զարգացումներն ուսումնասիրողների համար արժեքավոր ռեսուրսներ տիրապետելն է:
 
Վասեդայի համալսարանը Ճապոնիայում համալսարանական տիպի առաջին ուսումնական հաստատությունն է, ուր սկսվել է ռուսաց գրականության կանոնավոր ուսումնառությունը: Դրան մեծապես նպաստել է ռուս գրականության և գրականագիտության թարգմանիչ [[Նոբորի Սյոմու]]ն: Փիլիսոփակության ֆակուլտետում բացված ռուսաց լեզվի և գրականության բաժնի առաջին ղեկավարը եղել է [[Կատագամի Նոբուրու]]ն<ref>{{книга|автор=[[Конрад, Николай Иосифович|Конрад Н. И.]] |часть=Нобори Сёму |заглавие=Запад и восток. Статьи |ссылка= |ответственный= |место=Москва |издательство=[[Наука (издательство)|Наука]] |год=1966 |страницы=421 |страниц=520 |isbn= |тираж=3400 |ref=Конрад }}</ref>:
 
Վասեդայի համալսարանը հայտն է նաև որպես իր տեսակի մեջ «մեկնարկային հրապարակ» ճապոնացի քաղաքական գործիչների համար, իր կարգավիճակով այս ուսումնական հաստատությունը պայմանականորեն հիշեցնում է խորհրդային շրջանի ռուսական ՄՀՄՊԻ-ն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը: Հետպատերազմյան Ճապոնիայի յոթ վարչապետեր հենց Վասեդայի համալսարանի շրջանավարտներ են՝ [[Տանձան Իսիբասի]]ն (1956-1957), [[Նոբորու Տակեսիտա]]ն(1987—1989), [[Տոսիկի Կայֆու]]ն (1989—1991), [[Կեյձո Օբուտի]]ն (1998—2000), [[Յոշիրո Մորի]]ն (2000—2001), [[Յասուո Ֆուկուդա]]ն (2007—2008) և [[Յոշիհիքո Նոդա]]ն (2011-2012): Վերջին տասը վարչապետերից հինգը ավարտել են Վասեդայի համալսարանը և միայն մեկը՝ [[Տոկիոյի համալսարան]]ը: Ճապոնական սոցիալիստական կուսակցության ղեկավար [[Սոձուկի Մոսաբուրո]]ն ևս Վասեդայի համալսարանի շրջանավարտ է:
Տող 61.
== Արտաքին հղումներ ==
* [http://www.waseda.jp/top/index-j.html Վասեդայի Համալսարանի կայքը] {{ref-ja}}
{{Արտաքին հղումներ}}