«Վլադիմիր Մայակովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
No edit summary
Տող 43.
Մայակովսկու Գեղարվեստական աշխարհը ինքնին սինթետիկ դրամա է, որը ներառում է տարբեր դրամատիկական ժանրեր՝ ողբերգություն, առեղծված, էպոսային-հերոսական դրամա, կատակերգություն, կինոմատոգրաֆիա, և այլն։ Պետք է նաև նշել, որ ոչ միայն իր պիեսները, այլ նաև բանաստեղծությունները դրամատիկական և հաճախ ողբերգական են։
 
== Անձնական կյանք ==
 
Ստեղծագործական երկարատև կյանքի ընթացքում Մայակովսկու մուսան [[Լիլյա Բրիկ]]ն էր:
Մայակովսկին և Լիլյա Բրիկը ծանոթացել են [[1915]] թվականի հուլիսին Բրիկի ծնողների առանձնատանը, որը գտնվում է [[Մոսկվա]]յի մոտ` [[Մալախովկա]]յում: Հուլիսի վերջին Բրիկի քույրը` Էլզա Տրիոլեն, ով թեթև սիրավեպի մեջ էր Մայակովսկու հետ, [[Ֆինլանդիա]]յից նոր ժամանած Մայակովսկուն տանում է Բրիների պետրոգրադյան բնակարան (Ժուկովսկու փողոց, 7): Բրիկները, [[գրականություն]]ից հեռու մարդիկ, զբաղվում էին ձեռնարկատիրությամբ, ժառանգելով ծնողներից ոչ մեծ, բայց շահութաբեր կորալային բիզնեսը<ref name=autogenerated20130723-7>{{cite web|url=http://www.1tv.ru/anons/194827|title=Владимир Маяковский. Третий лишний — Скоро в эфире — Первый канал|archiveurl=http://www.webcitation.org/6IND9oYOt|archivedate=2013-07-25}}</ref>:
 
Մայակովսկին նրանց տանը կարդաց դեռ չտպագրված ''«Облако в штанах»'' պոեմը, և հիացմունքով ընկալվելուց հետո նվիրեց այն տանտիրուհուն - «Քեզ, Լիլյա»: Հետագայում այս օրը գրողն անվանել է «ամենաուրախ օր»: Օսիպ Բրիկը, Լիլյայի ամուսինը, [[1915]] թվականի [[սեպտեմբեր]]ին հրատարակեց պոեմը փոքր տպաքանակով: Հրապուրվելով Լիլյայով, Մայակովսկին տեղավորվեց [[Պետրոգրադ]]ում` Պուշկինի փողոցի վրա գտնվող «Պալե Ռոյալ» հյուրանոցում, այդպես էլ չվերադառնալով Ֆինլանդիա և թողնելով այնտեղ իր «սրտի կնոջը»: Նոյեմբերին [[Ֆուտուրիզմ|ֆուտուրիստը]] տեղափոխվեց ավելի մոտ Բրիկների տանը` Նադեժդինսկայա փողոց, 52: Շուտով Մայակովսկին ծանոթացրեց նոր ընկերներին ֆուտուրիստ ընկեների հետ` Բուրլյուկի, Կամենսկու, Պաստերնակի, Խլոբնիկովի և մյուսների հետ: Ժուկովսկու փողոցի Բրիկների բնակարանը դառնում է բոհեմային դահլիճ, որը այցելում էին ոչ միայն ֆուտուրիստները, այլև Կուզմինը, [[Մաքսիմ Գորկի|Գորկի]]ն, Շկլովսկին, Յակոբսոնը, ինչպես նաև ուրիշ գրականագետներ, լեզվագետներ և նկարիչներ<ref name=autogenerated20130723-7 /><ref name=autogenerated20130723-4>{{cite web|url=http://www.silverage.ru/poets/maiak_love.html|title=Константин Карчевский «…ЛЮБЛЮБЛЮБЛЮ…»|archiveurl=http://www.webcitation.org/6INDCxl5x|archivedate=2013-07-25}}</ref>:
 
Շուտով Օսիպի հերթական թողատվության պատճառով Մայակովսկու և Լիլյա Բրիկի միջև ծագեց բուռն սիրավեպ: Այս սիրավեպը ստացավ իր արտահայտումը ''«Флейта-позвоночник»'' (1915) и ''«Человек»'' (1916) պոեմներում և ''«Ко всему»'' (1916), ''«Лиличка! Вместо письма»'' բանաստեղծություններում (1916): Սրանից հետո Մայակովսկին իր բոլոր ստեղծագործությունները սկսեց ձոնել Լիլյա Բրիկին (բացի ''«Владимир Ильич Ленин»''-ից): [[1928]] թվականին, իր առաջին ժողովածուի տպագրության ժամանակ, Մայակովսկին նվիրեց նրան նաև այն բանաստեղծությունները, որոնք գրվել էին իրենց ծանոթությունից առաջ:
 
[[1918]] թվականին Լիլյան ու Վլադիմիրը նկարահանվեցին Մայակովսկու սցենարով գրված ''«Закованная фильмой»'' կինոժապավենում: Ներկայումս պահպանվել է ֆիլմից մի քանի դրվագներ: Մնացել են նաև նկարներ և մեծ պաստառ, որի վրա պատկերված է Լիլյան, փաթաթված ժապավենով:
 
[[1918]] թվականի ամռանից Մայակովսկին և Բրիկները ապրում էին միասին, երեքով, ինչը լիովին համապատասխանում էր հեղափոխությունից հետո առաջացած ամուսին-սիրեկան կոնցեպցիային, որը հայտնի էր «Ջրի բաժակի տեսություն» անվանմամբ<ref name=autogenerated20130723-7 />: Այդ ժամանակ երեքն էլ անցել էին [[Բոլշևիզմ|բոլշևիկների]] կողմը: [[1919]] թվականի մարտին նրանք [[Պետրոգրադ]]ից տեղափոխվեցին [[Մոսկվա]]` հանրակացարան, հետո [[1920]] թվականին տեղավորվեցին Մյասնիցկայա փողոցի վրա գտնվող տան երկու սենյակներում: Հետո երեքն էլ տեղափոխվեցին Հենրիկովի խաչմերուկում գտնվող բնակարան: Մայակովսկին ու Լիլյան աշխատում էին ''«Окна сатиры РОСТА»''-ում, իսկ Օսիպը որոշ ժամանակ ծառայում էր հակահեղափոխականների դեմ համառուսական հանձնախմբում և անդամակցում էր բոլշևիկների կուսակցությունը:
 
Չնայած Լիլյա Բրիկի հետ ունեցած մտերմիկ կապերին, Մայակովսկու անձնական կյանքը նրանով չէր սահմանափակվում: Համաձայն վկայություններին ու նյութերին, որը հավաքվել է [[Первый канал|Առաջին ալիքի]] «Երրորդն ավելորդ է» փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվել է գրողի 120-ամյակին` 2013 թվականի հուլիսի 20-ին, Մայակովսկին հանդիսանում է սովետական քանդակագործ Գլեբ-Նիկիտա Լավինսկու (1921—1986) հարազար հայրը: Գլեբ-Լավինսկու նկարիչ մոր հետ Մայակովսկին ծանոթացել է 1920 թվականին ''«Окна сатиры РОСТА»''-ում աշխատելիս<ref name=autogenerated20130723-7 /><ref>{{cite web|url=http://moscow-tombs.ru/1986/lavinsky_na.htm|title=Московские могилы. Лавинский Н.А|archiveurl=http://www.webcitation.org/6INDEEZ2x|archivedate=2013-07-25}}</ref><ref name=autogenerated20130723-1>{{cite web|url=http://www.kaidanovsky.ru/2010/12/vspominaet-evgenij-guskov/|title=Евгений Гуськов об Александре Кайдоновском &#124; Александр Кайдановский|archiveurl=http://www.webcitation.org/6INDFCEvz|archivedate=2013-07-25}}</ref>:
 
Համաձայն Անդրեյ Վոզնեսենսկու հուշերի<ref name=autogenerated2 /><ref name=autogenerated3>{{книга|автор= Иванова Наталья Сергеевна|заглавие= Супружеские измены|ссылка= http://www.e-reading.ws/book.php?book=68815|место= М.|издательство= ВЕЧЕ|год= 2008|страниц=540 |страницы= |isbn=}}</ref>:
 
Քանի որ [[1922]] թվականից Մայակովսկու բազմաթիվ ստեղծագործություններ սկսեցին տպագրվել ''«Известия»''-ում, նա կարող էր իրեն թույլ տալ Բրիկների ընտանիքի հետ ճանապարհորդել և երկար ժամանակ մնալ արտասահմանում:
 
[[1922]] թվականին Լիլյան [[Ռիգա]]յի ''«Новый путь»'' թերթում հրապարակեց հոդված [[Ֆուտուրիզմ|ֆուտուրիստներ]]ի և Մայակովսկու մասին: Րիգայում մնացել են 9 օր, տեղավորվել էին «Բելվու» հյուրանոցում, որտեղ Մայակովսկին ավարտել է իր ''«Люблю»'' պոեման:
 
[[1922]] թվականի վերջին Բրիկը սիրավեպի մեջ էր նաև Պրոպբանկի տնօրեն Կրասնոշոկովի հետ: Այս սիրավեպը հասցրեց գրեթե հարաբերությունների խզման սիրելիի ՝ Մայակոսվկու հետ: Մայակովսկին և Բրիկները երկու ամիս առանձին էին ապրում: Այս պատմությունը արտահայտվել է «Սրա մասին» պոեմում:
 
Նեղ շրջապատում Լիլյան թույլ էր տալիս իրեն ասել Մայակովսկու մասին<ref name=autogenerated2>[http://www.biografii.ru/biogr_dop/brick_l_u/brick_l_u.htm Лиля Брик и Владимир Маяковский]</ref><ref name=autogenerated3 />.
{{քաղվածք|«Դուք ձեզ չեք պատկերացնի, Վոլոդյան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում:» «Ի՞նչ տարբերություն կա Վոլոդյայի ու կառապանի միջև: Մեկը ձիուն է կառավարում, մյուսը` հանգը» |}}
 
 
[[1923]] թվականին, «Դրա մասին» պոեմը գրելուց հետո, կրքերը դանդաղ մեղմացան, և նրանց հարաբերությունները անցան կայուն, հանգիստ վիճակի:
 
 
[[1923]] թվականի ամռանը Մայակովսկին և Բրիկները մեկնեցին [[Գերմանիա]]: Առաջին երեք շաբաթները նրանք մնացին Հետինգենում, հետո մեկնեցին երկրի հյուսիս, Նորթերի կղզի, որտեղ հանգստանում էին Վիկտոր Շկլովսկու և Ռոման Յակոբսոնի հետ:
== Հիմնական ստեղծագործութնունները ==
=== Բանաստեղծություններ ===