«Մինչկոլումբոսյան Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Colomb.jpeg|250px|մինի|աջից|Քրիստաֆոր Կոլումբոս]]
[[Պատկեր:Wheel Iran.jpg|մինի|աջից|Անիվ]]
'''Մինչկոլումբոսյան Ամերիկա'''յում, Արևմտյան կիսագնդի պատմությունը նախքան [[Քրիստափոր Կոլումբոս]]ի կողմից [[Ամերիկայի հայտնագործում]]ը: Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին: Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները:
 
Նրանք մշակում էին [[եգիպտացորեն]], [[լոբի]], [[ծխախոտ]], [[դդում]], [[Կենտրոնական Ամերիկա]]յում` [[կակաո]], [[լոլիկ]], իսկ Անդյան լեռներում` [[կարտոֆիլ]]: Տնային կենդանիներից պահում էին շներ և [[հնդկահավեր]], իսկ [[ձի]]եր այստեղ բերեցին եվրոպացիները: Տեղաբնիկներին անծանոթ էին [[երկաթ]]ը, [[անիվ]]ը, բրուտի անիվը: Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ: Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան [[Հնդկաստան]]ն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ: