«Աննա Դեմիդովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
Աննա Դեմիդովան հայտնի էր իր վերին աստիճանի ամաչկոտ բնավորությամբ: Նա բարձրահասակ էր և ուներ դեղնավուն մազեր:
Մտերիմները և հարազատները նրան դիպում էին "Նուտյա" մականունով:
 
 
== Սպանությունը ==
[[File:Anna_Demidova_facial_rec.jpg|thumb|left|200px|Աննա Դեմիդովայի դեմքի վերակառուցումը]]
[[File:Anna demidova.jpg|thumb|right|200px|Աննա Դեմիդովան երիտասարդ ժամանակ]]
1917 թվականին տնային կալանքի տակ հայտնված նախկին ցարական ընտանիքի ճակատագիրը կախված էր բոլշևիկների որոշումից: Սկզբում Ցարսկոյե Սելոյում պահվելուց հետո Նիկոլայ II-ի ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ: Նրանց տրվեց հնարավորություն իրենց հետ տանել մի քանի տնային ծառայողների: Աննա Դեմիդովան ցանկություն հայտնեց նրանց հետ մեկնել: Երբ Տոբոլսկից ընդանիքը տեղափոխվեց Եկատերինբուրգ, Դեմիդովային հնարավորություն տրվեց հեռանալ, սակայն նա ցանկացավ մնալ ընտանիքի հետ: Նիկոլայ II-ի երեխաների ուսուցիչ Պիեռ Ժիյառին նա հայտնել էր, որ շատ էր վախենում բոլշևիկներից:
 
1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը նախկին թագավորական ըտանիքին արթնացրեցին և իջացրին Իպատիևի տան նկուղ: Նրանց հետ էին նաև գտնվում Դեմիդովան և 4 այլ տնային աշխատողներ, ովքեր նույնպես մնացել էին ընտանիքի հետ:
Բոլշևիկները կարդացին Նիկոլային սպանելու հրամանագիրը և անմիջապես սկսեցին կրակել ընդանիքի անդամների և մյուս աշխատողների վրա: Դեմիդովան վիրավորվեց և ուշաթափվեց: Ուշքի գալուց հետո նա հասկացավ, որ դեռ չի մահացել և բղավեց "Աստված ինձ պահպանեց": Այդ լսելով բոլշևիկները ևս մի քանի անգամ կրակեցին Դեմիդովայի վրա և ի վերջո նրան սպանեցին:
 
Մահացածների մարմինները բոլշևիկները վառեցին և թաղեցին Եկատերինբուրգի անտառում՝ անհայտ ուղղությամբ:
Տարիներ անց 1979 թվականին սիրողական հնագետները գտան գերեզմանը: Հայտնաբերվեցին ցարի ընտանիքի անդամների մարմինները (բացի ցարեվիչ Ալեքսեյի և մեծ իշխանուհիներից մեկի մարմինների) և 5 այլ ոսկրային մնացորդներ, որոնք գենետիկապես չէին պատկանում Նիկոլայի ընտանիքին: Դրանցից մեկը կնոջ մարմին էր և շատ հնարավոր է Դեմիդովայինը:
 
1998 թվականին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում մեծ շուքով թաղվեցին նախկին ցար Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի անդամների մարմինները, ինչպես նաև Դեմիդովայի և մյուս նահատակների մարմինները:
 
Աննա Դեմիդովան դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը: