«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
Տող 32.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1949]] թ. հուլիսի 5-ին, [[Նուբարաշեն_վարչական_շրջան|Նուբարաշեն]]ում։<ref>[http://www.aif.ru/dontknows/1225935 Кандидат в президенты Армении Паруйр Айрикян. Биография/ Алина Клещенко. Аргументы и факты]</ref> [[1956]] թ. ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է [[1966]] թ.։ Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ էին տարածվում [[Երևան]]ում և [[Վանաձոր|Կիրովականում]]։ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին։ Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը։ 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր հոր հետ և օգնում մորը հաշվապահության մեջ։ Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շեփոր էր նվագում Նուբարաշենի մանկատանը։ Գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ։ Այն ժամանակ տարածված էր պատանի բանաստեղծի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում էր «Մասիս սարը այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» բառերով։<ref name="Պարույր Հայրիկյան">[http://avproduction.am/?ln=am&page=person&id=3164 Պարույր Հայրիկյան]</ref>
 
=== Ընտանիքը ===