«Վիքիպեդիա:Վիքիպեդիայի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
Տող 3.
 
{{dablink|Սա Վիքիպեդիա նախագծի մասին ընդհանուր ներածական հոդված է։ Կա նաև [[Վիքիպեդիա]] անունով հանրագիտական հոդված։ <br /> Վիքիպեդիայում «խմբագրման» գործիքների հետ ծանոթանալու համար տես [[Վիքիպեդիա:Առաջին քայլերը|Առաջին քայլերը]] ներածական հոդվածը։}}
 
==Վիքիպեդիայի մասին ==
{{About Wikipedia}}
'''«Վիքիպեդիան»''' [[համաշխարհային սարդոստայն|WWW ցանցային հիմքով]], ազատ բովանդակությամբ [[Վիքիպեդիա:Վիքիպեդիաների ցանկ|բազմալեզու]], [[հանրագիտարան]] է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները [[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը|ազատ խմբագրման]] ձևաչափով։ «Վիքիպեդիա» անվանումը ստեղծվել է [[Վիքի|«վիքի»]] բառի, որը [[հավայերեն]] նշանակում է «արագ» և [[հանրագիտարան|«էնցիկլոպեդիա»]] բառի, որը աշխարհի գրեթե բոլոր լեզուներով նշանակում է հանրագիտարան, համաձուլումից։ «Վիքի» են կոչվում նաև համակարգչային տեխնոլոգիաներում այնպիսի ցանցային կայքերը, որտեղ հնարավոր է մարդկանց համատեղ միաժամանակյա աշխատանքը։
 
Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդված բազմաթիվ ներքին հղումներով կապում է ընթերցողին հանրագիտարանի մյուս էջերի հետ՝ ուղղորդելով նրա նավարկումը տեղեկատվության օվկիանոսում։ Վիքիպեդիան գրվում է, կարելի է ասել, համայն գրագետ մարդկության համատեղ ջանքերով և հիմնականում անանուն ու անվճար։ Ըստ էության աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ՝ ունենալով [[համացանց]]ին կապված [[համակարգիչ]], կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել հանրագիտարանի հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել։ Մասնակիցները իրենց ներդրումներն անում են անանուն, որևէ կեղծանվան տակ կամ իրենց սեփական անուններով, եթե այդպես ցանկանան, թեև դա չի խրախուսվում անվտանգության նկատառումներով։ Վիքիպեդիայի հանրությունը գործելակերպի բազմաթիվ սկզբունքներ և հրահանգներ է մշակել հանրագիտարանը բարելավելու նպատակով, սակայն ներդրում անելու համար չի պահանջվում ծանոթանալ այդ բոլոր սկզբունքներին։ 2001 թվականին ստեղծվելուց ի վեր, Վիքիպեդիան արագորեն աճել և դարձել է բազմակողմանի տեղեկությունների ամենախոշոր [[Համաշխարհային սարդոստայն|WWW ցանցային կայք]]ը։
 
2014 թ.-ի հուլիսի տվյալներով Վիքիպեդիան ամսեկան կտրվածքով ունեցել է ավելի քան 88 միլիոն այցելու <ref>http://siteanalytics.compete.com/wikipedia.org?metric=uv</ref>։ Ներկայումս ցանցում կան ավելի քան 71 հզ. ակտիվ հոդվածագիրներ <ref>http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesWikipediansEditsGt5.htm</ref>, ովքեր [[Վիքիպեդիա:Վիքիպեդիաների ցանկ|287 լեզուներով]] միաժամանակ աշխատում են ավելի քան 33 միլիոն հոդվածների վրա<ref>http://meta.wikimedia.org/wiki/List_of_Wikipedias#Grand_Total</ref>։ Այսօրվա դրությամբ անգլերեն Վիքիպեդիայում <ref>http://en.wikipedia.org/wiki/Main_Page</ref> կա ավելի քան 4.6 միլիոն հոդված։ Ամեն օր աշխարհի բոլոր ծայրերից հարյուր հազարավոր այցելուներ տասնյակ հազարավոր համատեղ խմբագրումներ են անում և ստեղծում հազարավոր նոր հոդվածներ՝ բազմացնելով [[Վիքիպեդիա]] [[հանրագիտարան]]ում հավաքված գիտելիքները։ (Տես նաև՝ [[Սպասարկող:Վիճակագրություն|Հայերեն Վիքիպեդիայի վիճակագրությունը]] և [http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesWikipediansEditsGt5.htm Վիքիպեդիայի համապարփակ վիճակագրություն] հոդվածները)։
 
Յուրաքանչյուր ներդրում կարող է վերանայվել կամ փոխվել։ Օգտագործողի փորձը կամ որակավորումը սովորաբար հաշվի չի առնվում։ Վիքիպեդիայի նպատակն է ընդգրկել համայն մարդկության գոյություն ունեցող գիտելիքները, որոնք կարող են փոփոխական լինել՝ գալով տարբեր աղբյուրներից։ Եվ դա է պատճառը, որ Վիքիպեդիայի տեղեկատվական հենքը չի ընդգրկում հեղինակային հետազոտություններ ու գաղափարներ։ Բոլոր տարիքների, մշակութային ու սոցիալական պատկանելության մարդիկ [[Վիքիպեդիա:Ով է գրում Վիքիպեդիան|կարող են հոդված գրել Վիքիպեդիայում]], <ref>http://en.wikipedia.org/wiki/Who_writes_Wikipedia</ref> և գրեթե բացարձակապես բոլոր հոդվածները կարող են [[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը|խմբագրվել]] ցանկացած մարդու կողմից, ով [[համացանց]]-ին կապվելու հնարավորություն ունի՝ պարզապես սեղմելով յուրաքանչյուր էջի վերնատողում տեղադրված '''խմբագրել''' [[Հիպերկապ|հիպերկապի]] վրա. Ողջունելի են յուրաքանչյուր մարդու կողմից ավելացված տեղեկատվական լրացումները, խաչաձև հղումները, կամ մեջբերումները, պայմանով եթե դրանք արվեն Վիքիպեդիայի [[Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց|խմբագրական սկզբունքներով]] և ըստ համապատասխան ձևաչափի։ Ձևաչափից դուրս կամ վիճարկելի տեղեկությունները ենթակա են հեռացման։ Օգտագործողները կարող են չանհանգստանալ, որ Վիքիպեդիայում որևէ [[տեղեկույթ]] ավելացնելիս կամ խմբագրելիս, կարող են պատահաբար վնասել որևէ հոդված կամ նյութ, քանի որ [[Վիքիպեդիա:Ով է գրում Վիքիպեդիան|մյուս խմբագիրները]] միշտ մատչելի կլինեն խորհրդատվության կամ ակնհայտ սխալներն ուղղելու համար, իսկ Վիքիպեդիայի [[համակարգչային ծրագիր]]ը կամ «սոֆթվեյրը» այնպես է կառուցված, որ թույլ է տալիս հեշտությամբ վերականգնել հին տեքստը և ուղղել խմբագրական սխալները։
 
Բոլոր հոդվածները պարունակում են հղումներ, որոնք բացում են տեղեկույթի այլ էջեր, որոնք նույնպես պարունակում են հղումներ և կրկին կբացեն նոր էջեր։ Դուք կարող եք ավելացնել ձեր ուզած ցանկացած թեմայով նոր հոդվածը, պահպանելով կայքում ընդունված մասնակցության և խմբագրման էթիկական նորմերը, հոդվածների կառուցվածքի և շարադրման ոճն ու կանոնները։ Համարձակ եղե՜ք։ Գրելու ընթացքում կարող եք [[Վիքիպեդիա:Խորհրդարան|խորհրդակցել]] հայերեն Վիքիպեդիայի [[վիրտուալ հանրություն|վիրտուալ հանրության]] մյուս անդամների հետ։ [[Վիքի]] նախագծերում բացի հասարակ կարգավիճակ ունեցող մասնակիցներից կան նաև [[Վիքիպեդիա:Ադմինիստրատոր|ադմինիստրատորներ]], ովքեր կօգնեն ձեզ ավելի բարդ ու տեխնիկական բնույթի խորհուրդներով և ովքեր նաև հետևում են հոդվածների մաքրությանը՝ պաշտպանելով դրանք [[վանդալիզմ]]ից և չարամիտ կամ անպատշաճ միջամտությունից։
 
Վիքիպեդիան կենդանի զանգվածային համագործակցության արդյունք է և շատ կարևոր առումներով տարբեր է ավանդական թղթի վրա հրատարակված հանրագիտրաններից Մասնավորապես այստեղ ավելի հին հոդվածները սովորաբար ավելի բազմակողմանի ու հավասարակշռված են, միչնդեռ առավել նոր հոդվածները կարող են հաճախ որոշակիորն սխալ տեղեկություններ պարունակել կամ ոչ հանրագիտարանային բովանդակություն, կամ [[վանդալիզմ|վանդալիզմի]] դրսևորումներ։ Օգտվողները պետք է գիտակցեն դա և ձգտեն ընտրել վավերական տեղեկույթը՝ խուսափելով ապատեղեկատվությունից, որը միայն վերջերս է ավելացվել և դեռ չի հեռացվել։ Սակայն ի տարբերություն թղթային տեղեկատուների, Վիքիպեդիան շարունակաբար հարստանում է ու ծավալվում։ Վիքիպեդիան անդադար արդիականացվում է պատմական իրադարձությունների մասին հոդվածներով, որոնք կարող են ժամերի, րոպեների, կամ նույնիսկ վայրկյանների ճշտությամբ տեղեկություններ հաղորդել ընթերցողներին՝ ի տարբերություն տպագիր հանրագիտարանների ամիսներ ու անգամ տարիներ տևող խմբագրումների ու հրատարակումների։
'''[[Վիքիպեդիա:Ինչ Վիքիպեդիան չէ|Ինչ չէ Վիքիպեդիան]]''' հոդվածը ձեզ կծանոթացնի Վիքիպեդիայի ծավալման սահմանների հետ։ Հիմնական թեմաներով ավելի մանրամասն տեղեկություններ կան այս հոդվածի ստորև շարադրված ենթագլուխներում։ Այլ տարբեր հարցերով տեղեկություններ ստանալու համար մտեք '''[[Վիքիպեդիա:ՀՏՀ|Հաճախ տրվող հարցեր]]''' <ref> http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:FAQ </ref>, '''[[Վիքիպեդիա:Խորհուրդներ ծնողներին]]''' <ref> http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Advice_for_parents </ref>, կամ '''[[Վիքիպեդիա:Հարցեր]]''' <ref> http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Questions </ref>։ Հոդվծաներ գրելու և խմբագրելու և այլ հարցերի մասին առկա և պատրաստվող օգնության հոդվածները թվարկված են '''[[Օգնություն:Գլխացանկ]]''' էջում։ Ընթերցեք նաև '''[[Վիքիպեդիա:Ողջույն, նորեկներ|Ողջույն, նորեկներ]]''', '''[[Վիքիպեդիա:Առաջին քայլերը|Առաջին քայլերը]]''', '''[[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]]''' հոդվածները։
 
 
===Վիքիպեդիայի պատմությունը===
 
<!-- {{details|History of Wikipedia}} -->
[[Image:Www.wikipedia.org screenshot 2013.png|thumb|250px| «wikipedia.org» վեբ կայքի, Գլխավոր էջը բոլոր լեզուների համար]]
 
[[Վիքիպեդիա]]ն հիմնադրվել է որպես «Նյուփեդիա» <ref>http://en.wikipedia.org/wiki/Nupedia</ref> նախագծի մասնաճյուղ, որի նպատակն էր ազատ հանրագիտարան ստեղծել ն որը սակայն այժմ լքված նախագիծ է։ Նյուփեդիան համամասնակիցների կողմից վերանայման և վերստուգման, այսպես կոչված, «peer review» <ref>http://en.wikipedia.org/wiki/Peer_review</ref> բարդ համակարգ ուներ և պահանջում էր շատ բարձր որակավորում ունեցող ներդրողներ, բայց դրանից հոդվածների ստեղծումը շատ էր դանդաղում։ 2000 թվականի ընթացքում [[Ջիմմի Ուելս]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Jimmy_Wales</ref>, որը Նյուփեդիայի հիմնադիրն էր, և ամերիկացի փիլիսաոփա ու գրող [[Լարի Սանգեր]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Larry_Sanger</ref>, ում Վեյլսն ընդգրկել էր նախագծի վրա աշխատելու համար, քննարկում էին, թե ինչպես կարելի է Նյուփեդիան դարձնել ավելի բաց, ու հեշտ համալրվող նախագիծ։ Բազմաթիվ առաջարկներ եղան, որ [[վիքի]] ձևաչափի օգտագործումը կարող է թույլ տալ հանրության անդամներին նյութեր ավելացնել նախագծի մեջ, և Նյուփեդիայի առաջին վիքին առցանց միացավ 2001 թ. հունվարի 10-ին։ Նախագծի ներկայիս և անցյալ աշխատակիցների թվում հարկ է նշել նաև '''BOMIS''' ընկերության հիմնադիր Թիմ Շելլիի <ref>http://en.wikipedia.org/wiki/Tim_Shell</ref> և ծրագրավորող Ջեյսոն Ռիչիի անունները։
Բնականաբար Նյուփեդիայի հոդվածագիրներն ու խմբագիրնեիը բողոքի մեծ ալիք բարձրացրին Նյուփեդիայի նման ակադեմիական բնույթի նախագիծը [[վիքի]] ֆորմատով կայքի հետ կապելու գաղափարի կապակցությամբ, ուստի նոր նախագիծը նոր անուն ստացավ՝ «Վիքիպեդիա» և առցանց դուրս եկավ նավարկության իր սեփական [[ցանցային տիրույթ]]ի անունով՝ «wikipedia.com», և դա տեղի ունեցավ հունվարի 15-ին (այժմ որոշ օգտագործողներ այդ օրը կոչում են «[[Վիքիպեդիա:Վիքիպեդիայի օր|Վիքիպեդիայի օր]]» <ref>http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Wikipedia_Day</ref>)։ Ցանցային հաճախականության [[ցանցային տիրույթ|տիրույթ]]ը և [[սերվեր (համակարգչային)|սերվերը]] (ՍանԴիեգոյում) նվիրեց Վեյլսը։ Ցանցային տիրույթն ի վերջո փոխվեց ներկայիս «wikipedia.org»-ի, երբ հիմնադրվեց շահույթ չհետապնդող '''Wikimedia Foundation''' [[Վիքիմեդիա հիմնադրամ]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Wikimedia_Foundation</ref>, որպես նախագծի նոր մայր կազմակերպություն՝ հուշելով «''.org''» տիրույթի օգտագործումը, իր ոչ առևտրային բնույթը շեշտելու համար։ 2007 թ. մարտին « ''wiki''» բառը պաշտոնապես ճանաչվեց որպես նոր անգլերեն բառ։ <ref>[http://www.oed.com/help/updates/Prakrit-prim.html "Quarterly update to OED online: New edition: Prakrit to prim"], ''Oxford English Dictionary'', March 15, 2007</ref>
 
2001 թ. մայիսին այլալեզու Վիքիպեդիաների մի մեծ հանրություն ծնվեց՝ [[Կատալաներեն|կատալաներեն]], [[Չինարեն|չինարեն]], [[Հոլանդերեն|հոլանդերեն]], [[Էսպերանտո|էսպերանտո]], [[Ֆրանսերեն|ֆրանսերեն]], [[Գերմաներեն|գերմաներեն]], [[Եբրայերեն|եբրայերեն]], [[Իտալերեն|իտալերեն]], [[Ճապոներեն|ճապոներեն]], [[Պորտուգալերեն|պորտուգալերեն]], [[Ռուսերեն|ռուսերեն]], [[Իսպաներեն|իսպաներեն]], և [[Շվեդերեն|շվեդերեն]] լեզվակիրների նախաձեռնությամբ։ Նրանց շուտով միացան [[Արաբերեն|արաբերեն]] և [[Հունգարերեն|հունգարերեն]] վիքիները.<ref>{{cite web |url=http://www.wikipedia.org/wiki/Wikipedia:Announcements_May_2001 |title=Wikipedia announcements — May 2001}}, wikipedia.org</ref>։ Սեպտեմբերին <ref>{{cite web |url=http://www.wikipedia.org/wiki/Wikipedia:Announcements_September_2001 |title=Wikipedia announcements — September 2001}}, wikipedia.org</ref> ավելացավ [[Լեհերեն|լեհերեն]] վիքին և էլ ավելի համալրվեցին Վիքիպեդիայի բազմալեզու տեխնիկական հնարավորությունները։ Տարվա վերջում ավելացան նաև [[Աֆրիկանս|աֆրիկանս]], [[Նորվեգերեն|նորվեգերեն]], և [[Սերբոխորվաթերեն|սերբոխորվաթերեն]] տարբերակները։
 
== [[Ապրանքանիշ]]եր և [[հեղինակային իրավունք]]ներ ==