«Անանիա Ա Մոկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: fr:Ananias Ier de Moks
չ clean up, replaced: թ-ին → թվականին, թ-ից → թվականից using AWB
Տող 1.
'''Անանիա Ա Մոկացի''' (ծ. թ. անհայտ, գ. Փաս , Մոկք – մոտ 968), Ամենայն հայոց կաթողիկոս 946 թ-ից թվականից առ 968թ, Հայ եկեղեցու նշանավոր գործիչ: Կրթությունը ստացել է Աղթամարում, այնուհետև` Վարագա վանքում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ: Կաթողիկոսը աչքի է ընկել իր եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությամբ, որը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդ ների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղ. կացության կայունացմանը: Կարողացել է զսպել Սյունյաց եպիսկոպոսների և Աղվանից կաթողիկոսի անջատողական նկրտումները, այդ նպատակով 949-ին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք՝ սկիզբ դնելով վերջինիս վանքային համալիրի շինարարությանը: Սյունիքի Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած
ժողովում պաշտոնանկ է արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին, որոնք սակայն տեղական իշխանների աջակցությամբ չեն ենթարկվել ժողովի որոշմանը: 958 թ-ին թվականին նորից ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել Ջիվանշիր իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել նոր կաթողիկոս:
Անանիա Ա Մոկացին պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ, որի դրսևորումներից մեկը
960-ական թթ. կաթողիկոսի հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոն. ծեսով մկրտվածներին: