«Սահակ Գ Ձորոփորեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ-ին → թվականին (2), թ-ից → թվականից, թ-ի → թվականի (2) using AWB
Տող 1.
'''Սահակ Գ Ձորոփորեցի''' (հիշատակվում է նաև որպես '''Ձորոփորցի, Ձորափորեցի''', ծննդյան թվականն անհայտ, գ. Արքունաշեն ([[Գուգարք]]ի [[Ձորոփոր]] գավառ) – 703, Խառան]) Ամենայն հայոց կաթողիկոս 677 թ-ից թվականից առ 703թ,: Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին: Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է [[Ուտիք]]ի [[Ռոտ Պարսյան]] գավառի եպիսկոպոս: Գահակալել է Հայաստանի համար մղվող արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ժամանակաշրջանում, որոնց զուգահեռ սրվել էին Հայ և Հույն եկեղեցիների դավանաբանական վեճերը (680 թ-ի թվականի և 692 թ-ի թվականի Կ. Պոլսի եկեղեցական ժողովներից հետո): Բյուզանդական Հուստինիանոս II կայսրը, արշավելով Հայաստան, Սահակ Գ Ձորոփորեցուն շուրջ 693 թ-ին թվականին պատանդ է տանում Կ. Պոլիս՝ Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու նպատակով: Կաթողիկոսին հաջողվում է վերադռնալ հայրենիք միայն Հուստինիանոս II-ի գահընկեցությունից (695թ) հետո: Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702-ին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորեցուն և ուղարկել Դամասկոս: Երբ ապստամμ հայ իշխանները 703 թ-ին թվականին Վարդանակերտի ճակատամարտում ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորեցին մեկնել է Խառան՝ կանխելու զորավար Մուհամմեդ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան: Մահանում է Խառանում, նախքան այդ մի խնդրագիր թողնելով արաբ զորավարին, որը մեղմացնում է նրան (թուղթը զետեղված է [[Ղևոնդ]] պատմիչի երկում):
 
Սահակ Գ Ձորոփորեցին մի շարք ծիսական կանոնների և ճառերի հեղինակ է: Դրանցից հիշատակելի է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»: Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակը: Նրան են պատկանում Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Ս. Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ շուրջ 60 երգ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով, լեզվի հարստությամբ, ձևի կատարելությամբ և մեղեդիական հղկվածությամբ («Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրμ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» և այլն):
 
Կաթողիկոսական գահին Սահակ Գ Ձորոփորեցուն նախորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն, հաջորդել` Եղիա Ա Արճիշեցին:
 
 
===Արտաքին հղումներ===
* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]
* [http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=178&cat_=6&id_2=165&s=15 ՍԱՀԱԿ Գ ՁՈՐՈՓՈՐԵՑԻ]
 
 
{{Կաթողիկոս|