«Ներվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Մարկոս Կոկցեոս Ներվա''' (Marcus Cocceius Nerva, 30թ. նոյեմբերի 898թ. հունվարի 27), Հռոմի կայսր 96թ. [[սեպ...
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Nerva Tivoli Massimo.jpg|thumb|200px]]
'''Մարկոս Կոկցեոս Ներվա''' (Marcus Cocceius Nerva, [[30]]թ. [[նոյեմբերի 8]] — [[98]]թ. [[հունվարի 27]]), Հռոմի կայսր [[96]]թ. [[սեպտեմբերի 18]]-ից առ [[98]] [[հունվարի 27]]-ը: Անտոնինների հարստության հիմնադիր, այսպես կոչված «հինգը բարի կայսրերից» առաջինը: Ծնվել է [[Իտալիա]]յի [[Ումբրիա]] երկրամասի Նարնիա քաղաքում (գտնվում է Հռոմից հյուսիս), զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոններ [[Ներոն]]ի, [[Վեսպասիանոս]]ի և [[Դոմիցիանոս]]ի օրոք, երկու անգամ ընտրվել է կոնսուլ (71 և 90թթ.): Աչքի էր ընկնում իր կրթությամբ, իրավունքի գիտելիքներով, առ գրականություն հակմամբ: Հեղինակություն է վայելել սենատորների շրջանում: 96թ., հաշվի առնելով այդ նկատառումները, սենատը ընտրել է Ներվային կայսր` սպանված Դոմիցիանոսի փոխարեն: 97թ. Ներվան որդեգրում է հռոմեական զորավար [[Տրայանոս|Մարկոս Ուլպիոս Տրայանոս]]ին` դարձնելով նրան իր իրավահաջորդը: Ներվան իրականացրել է մի շարք բարեփոխումներ, այդ թվում հողազուրկ քաղաքացիների միջև հողակտորների բաժանման լայնածավալ ծրագիր և, հավանաբար, ստեղծել է պետական ալիմենտար ֆոնդեր` աղքատների զավակներին աջակցություն ցույց տալու նպատակով:
 
[[Կատեգորիա:Հռոմի կայսրկայսրեր]]
 
[[an:Nerva]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ներվա» էջից