«Սոհեմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կաղապարի վերահղում using AWB
չ «Աղբյուր» կաղապարի վերահղում դեպի «ծանոթագրություններ» using AWB
Տող 2.
 
'''Սոհեմոս''', Հայոց թագավոր 144-161–ին և 164-186–ին։ Հայոց գահը ստավել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց [[Վաղարշ Ա]]–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագիր 64-ի խախտում, 161 թ–ին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Հայաստան, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել [[Բակուր Ա]] Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։ 163–ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Հայաստան, ավերել Արտաշատը և ձերբակալել Բագուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Հայաստանը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է [[Մեծ Հայք]]ը ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164–ին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված [[Արտաշատ]]ի փոխարեն մայրաքաղաք է հռչակել [[Վաղարշապատ]]ը։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակութը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։
{{կաղապար:աղբյուրծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոհեմոս» էջից