«Պարթամասիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պարթամասիր''' (ծն.թ. անհայտ–114), Հայոց թագավոր 113–ից։ Պարթև Արշակունի արքա [[Բակուր II]] որդին։ Առանց Հռոմի գիտության,Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց ՊոսրովԽոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր [[Աշխադար]]ին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խափտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է [[Մեծ Հայք]] և շարժվել է դեպի [[Արտաշատ]]։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։