«Կարմիր Վարդանի ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
 
Պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ [[Մամիկոնյաններ]]ի գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում [[Հայ Առաքելական եկեղեցի]]ն։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում [[572]] թվականի [[փետրվարի 2]]-ին՝ [[Դվին]]ում։
 
== Մարզպանական Հայաստանը 6-րդ դարում ==
{{Հիմնական հոդված|Մարզպանական Հայաստան}}
Պարսից [[Խոսրով Ա Անուշիրվան]] ([[531]]-[[578]]) թագավորի օրոք տերությունում իրականացվում են վարչական փոփոխություններ, հարկային քաղաքականություն, կրկին առաջ էր քաշվում զրադաշտականության տարածման ծրագիրը։ Սասանյան Պարսկաստանը բաժանվեց չորս ''քուստակների'' կամ կողմերի, որոնք իրենց հերթին բաղկացած էին մարզպանություններից ու առանձին աշխարհներից։ Արևելյան Հայաստանը [[Վրաստան|Վիրքի]] ու [[Աղվանք]]ի հետ միասին մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ և ենթարկվում նրա կառավարիչ փոխարքային։ Դրա արդյունքում Հայաստանը կորցնում էր նախկին բավականաչափ բարձր դիրքը։ Եթե առաջներում Հայաստանի մարզպանն անմիջականորեն ենթակա էր պարսից արքունիքին, ապա այժմ զրկվում էր այդ արտոնյալ դիրքից։ Հայաստանը ոչ միայն վերածվում էր երկրորդական մարզի, այլև նշանակալիորեն զրկվում էր ներքին ինքնուրույնությունից։
 
Վարչական փոփոխությունից զատ անցկացվեց աշխարհագիր, ու հարկերի գանձման կարգը փոխվեց։ Նախկինում հարկերը գանձվում էին բնամթերքով, այսինքն՝ գյուղացիները հարկահավաքին էին հանձնում ստացված բերքի մի մասը։ Այժմ նրանք պարտավոր էին հարկերի մի մասը վճարել դրամով։ Առևտրական ուղիներից և քաղաքներից հեռու ապրող գյուղացիների համար դրամ ճարելը չափազանց դժվար էր։ Նրանք հարկադրված էին բարձր տոկոսներով պարտքով դրամ վերցնել վաշխառուներից։ Ազնվականությունը ու հոգևորականությունը դժգոհությունը պարտավոր էին հողահարկ վճարել։
[[Պատկեր:Marzbanate.svg|մինի|ձախից|Մարզպանական Հայաստանի զինանշան]]
Պարսից արքունիքը [[Վահան Մամիկոնյան]]ին փոխարինած եղբոր՝ [[Վարդ Մամիկոնյան|Վարդի]] մահից հետո մարզպանի պաշտոնը միայն առանձին դեպքերում էր վստահում հայ նախարարներին<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1452 Մարզպանական Հայաստան]</ref>։ Պարսից իշխանությունների կամայականությունները հատկապես անտանելի դարձան, երբ Հայաստանի մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը։ Արքունիքը նրան լայն իրավունքներ էր տվել և Հայաստան ուղարկել մեծաթիվ ընտիր այրուձիով<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/203 Պարսից արքունիքի քաղաքականությունը]</ref>։
 
[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիան]] և [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանը]] Հայաստանում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով կարևոր նշանակություն էին տալիս [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայոց եկեղեցուն]]։ Բյուզանդական կայսրերը շարունակում էին հայերին պարտադրել երկաբնակությունը կամ քաղկեդոնականությունը։ Ուստի Հայոց եկեղեցին եռանդուն պայքար էր ծավալել պաշտպանելու իր ինքնուրույնությունն ու իրավունքները։ Սասանյան Պարսկաստանը, ելնելով իր պետական շահերից և օգտվելով քրիստոնեական եկեղեցու պառակտված վիճակից, ձգտում էր իր կողմը գրավել բյուզանդական եկեղեցու հալածանքներին ենթարկվող հայ հոգևորականությանը։
 
[[Դվինի 554 թվականի եկեղեցական ժողով|Դվինի 554 թվականին]] եկեղեցական ժողովը հավատարիմ մնաց հայ հոգևորականության հետևողական դիրքորոշմանը։ Ժողովը պաշտոնապես ընդունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը։ Դրանով նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային դարձնելու ճանապարհին։ Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը։ Պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հարկեր գանձելու ժառանգական իրավունքը և այն շնորհեց եկեղեցուն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/202 Դվինի 554թ. եկեղեցական ժողովը]</ref>։
 
== Ապստամբության պատճառները և նախապատրաստումը ==
 
Պարսկական բռնապետության դեմ [[Արևելյան Հայաստան]]ում նոր ապստամբություն է բռնկվում [[571]]—[[572]] թվականներին։ Այդ ապստամբության մասին հայ պատմիչներից տեղեկություններ են հաղորդում [[Սեբեոս]]ը ([[7-րդ դար]]) և [[Ստեփանոս Ասողիկ]]ը ([[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]եր)։ Օտար պատմիչների տեղեկություններից հայտնի է [[6-րդ դար]]ի դեպքերի ժամանակակից, ասորի մատենագիր Հովհաննես Եփեսացու վկայությունը։ Նա անձամբ հանդիպում է ունեցել ապստամբության մասնակիցների հետ և արձանագրել նրանց պատմածները։ Պատմիչնեը րապստամբության պատճառները հիմնականում երեքն են համարում՝
* հարկերի աննախընթաց ծանրացումը,
* Հայ իշխանների իրավունքների ոտնահարումը
* կրոնափոխությանհարկադրանքը։
[[Պատկեր:ChosroesHuntingScene.JPG|մինի|[[Խոսրով Ա Անուշիրվան]]]]
Ըստ պատմական տեղեկությունների՝ Խոսրով Անուշիրվանը արտակարգ լիազորություններով Հայաստանի մարզպան է նշանակում իր ազգական Սուրեն Վշնասպին։ Նա, գալով Հայաստան, առաջին հերթին ծանրացնում է ժողովրդից գանձվող հարկերը, հալածում, հետապնդում է հայ իշխաններից ոմանց, զրաղաշտությունը Հայաստանում տարածվելու համար սկսում է ատրուշաններ կառուցել։ Հովհաննես Եփեսացու մի տեղեկությունից երևում է, որ Սուրեն մարզպանը այդ ամենն արել է ոչ թե իր անձնական նախաձեռնությամբ, այլ նախապես ունեցել է պարսկական արքունիքի հրահանգը։
 
Այդ ժամանակ հայկական զորքերի հրամանատարն էր Վարդան Մամիկոնյանը, ով, ի տարբերություն 5-րդ դարի [[Վարդան Մամիկոնյան]]ի, պատմության մեջ կոչվում է Կարմիր Վարդան։ Նա, պարսկական արքունիքի նկատմամբ ընդհանուր դժգոհություն ունենալուց բացի, ուներ նաև անձնական թշնամանք Սուրեն մարզպանի դեմ, որովհետև վերջինս սպանել էր իր եղբորը՝ Մանվելին։ Ապստամբությունը կազմակերպելու գործում մեծ դեր է կատարում նաև կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի]]ն։
 
Մատենադիրների հաղորդած տեղեկություններից երևում է, որ ապստամբությունը ևս նախապես մտածված և կազմակերպված է եղել։ Վարդան Մամիկոնյանը և կաթողիկոսը նախապես հատուկ պատգամավորություն են ուղարկում [[Կոստանդնուպոլիս]]՝ Հուստինիանոս կայսրից օգնություն խնդրելու։ Կայսրը հաստատապես խոստանում է օգնել հայերին։ Նա հայտարարում է, որ ինքն ամեն ջանք գործ կդնի ազատագրելու և իր գերիշխանության տակ վերցնելու Արևելյան Հայաստանը և եթե ռազմական գործողություններն անհաջող դասավորվեն, ապա ինքը ապաստան կտա ապստամբության ղեկավարներին և նրանց չի հանձնի պարսկական իշխանություններին։
 
Արևելյան Հայաստանի ապստամբության ղեկավարները միաժամանակ պատգամավորություն են ուղարկում [[Վրաստան]] և Աղվանից աշխարհ, օգնություն խնդրում նրանցից։ Նրանք ևս խոստանում են աջակցել հայ ապստամբներին։ Վրաստանում ապստամբությունը ղեկավարում էր Գուրգենը, իսկ Աղվանից աշխարհում՝ Շիրոն։
 
Հայաստանում ապստամբներն սկսում են կազմակերպել իրենց զորամասերը՝ հասցնելով տասը հազար հոգու։ Ապստամբության ղեկավար է նշանակվում Վարդան Մամիկոնյանը։ Ապահովության համար կաթողիկոսարանի գանձարանը, արժեքավոր իրերը և դիվանը տեղափոխում են Թեոդոպոլիս ([[Կարին]])։
 
Հայ ապստամբների այս նախապատրաստությունը չէր կարող վրիպել պարսկական մարզպանի աչքից։ Նա հնազանդության էր հրավիրում ժողովրդին։ Վարդան Մամիկոնյանը և կաթողիկոսը պահանջում են դադարեցնել ատրուշանների շինարարությունը, պարսկական զորքերը դուրս հանել երկրից և կարգավորել ժողովրդից գանձվող հարկերը։ Մարզպանը մեկնում է [[Տիզբոն]]՝ զեկուցման։
 
== Դվինի ու Խաղամախի ճակատամարտեր ==
 
[[Խոսրով Ա Անուշիրվան]] թագավորը, իմանալով հայերի մտադրությունը, զորք է տալիս Սուրենին և կարգադրում շտապ վերադառնալ [[Հայաստան]]՝ ճնշելու ապստամբությունը։ Նա միաժամանակ ցանկանում է իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի ապստամբների նկատմամբ բյուգանդական արքունիքը։ Այդ նպատակով նա պատգամավորություն է ուղարկում [[Կոստանդնուպոլիս]]՝ պահանջելով այդ տարվա 30 000 ոսկու ռազմատուգանքը։ Կայսրը հրաժարվում է վճարել, իսկ հայ ապստամբների մասին հայտարարում է, որ եթե նրանք ապստամբեն, ապա ինքը պաշտպանության տակ է առնելու նրանց։
 
Դրանից հետո պարսիկ մարզպանը, 15 000-անոց զորաբանակի գլուխ անցած՝ շարժվում է Արևելյան Հայաստան՝ ճնշելու ապստամբությունը։
 
[[7-րդ դար]]ի պատմիչ [[Հովհան Մամիկոնյան]]ն իր «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության մեջ գրի է առել ժողովրդական առասպելախառն այն զրույցները, որոնք հյուսվել են ազատագրական պայքարի շուրջ։ Ըստայդզրույցների՝ Սուրենն իր զորքով գալիս է Հայաստան և բանտարկված տեսնում իր եղբայր Վախթանգին և նրա կնոջն ու որդուն։ Նա պահանջում է ապստամբներից, ի հաշիվ Հայաստանի վճարելիք հարկի՝ բանտից ազատել իր եղբորն ու նրա ընտանիքին։ Ըստ Հովհան Մամիկոնյանի, նա դիմել է ապստամբների ղեկավարներից մեկին՝ Սմբատին, հետևյալխոսքերով.
[[Պատկեր:Dvin.jpg|մինի|ձախից|[[Դվին]]]]
{{քաղվածք|Իշխա՛ն հզօր աշխարհիս Հայոց, տուր զայս կին և զորդի (ձերբակալված Վախթանգի կինը և որդին պարսից արքայի տուրս|Սուրեն մարզպան}}
Սմբատը պատասխանել է.
{{քաղվածք|Մեռեալ շուն մի որ զայն ճաշ ուտէ առանց գնոյ ոչ տամ, թող թե զդոսա|Սմբատ իշխան}}
 
Պարսկական բանակը, մարզպանի գլխավորությամբ, գալիս հասնում է [[Դվին]]։ Նրանց գալուստն ավելի է զայրացնում հայերին։ Նրանք վերջնականապես համոզվում են, որպարսկական արքունիքը նպատակ չունի փոխել իր քաղաքականությունը Հայաստանում։ Սպասելն արդեն անիմաստ էր։ 20 000-ի հասած հայկական բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, [[572]] թվականի [[փետրվարի 2]]-ին՝ երեքշաբթի օրը, հարձակվում է Դվինում գտնվող պարսկական զորքերի վրա։ Պարսիկները, անակնկալի եկած, չեն կարողանում կազմակերպել պաշտպանությունը և դիմում են փախուստի։ Նրանց մեծ մասը, այդ թվում՝ մարզպան Սուրենը, սպանվում է։ Ըստ Անանիա Շիրակացու թվաբանական մի խնդրի մեջբերված տեղեկության՝ մարզպան Սուրենին սպանողը եղել է Զորակ Կամսարականը<ref>[http://www.historyofarmenia.am/images/menus/904/Jamkochyan.pdf Հ. Ժամկոչյան, Հայոց պատմություն, էջ 311-314]</ref>։
 
Խոսրովը, պարսկական զորքերի՝ Հայաստանում կոտորվելու լուր նառնելով, կարգագրում է նոր զորաբանակ ուղարկել Հայաստան՝ ապստամբությունն արյան մեջ խեղդելու համար։ Բայց իր խորհրդականները համոզում են նրան սուր միջոցների չդիմել և փորձել ապստամբներին հնազանդեցնել համոզելով։ Այդ նպատակով, պարսկական արքունիքը պատգամավորություն է ուղարկում Հայաստան՝ Սեբուխտ անունով մի պաշտոնյայի գլխավորությամբ։ Ապստամբները, սակայն, արգելում են պատգամավորությանը մտնել Հայաստան և հրաժարվում են բանակցել նրա հետ։
 
Պարսկական արքունիքը Հայաստան է ուղարկում նոր բանակ՝ Միհրան Մեհևանդակի գլխավորությամբ։ Հայկական և պարսկական զորքերի միջև ճակատամարտը տեղի է ունենում Խաղամախյա դաշտում։ Այստեղ պարսկական զորքը պարտություն է կրում. հրամանատարը հազիվ է կարողանում փախչել և ազատվել։ Հայաստանը, Վրաստանն ու Աղվանքը դուրս են գալիս պարսկական գերիշխանության տակից և մտնում Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Երկու խոշոր պետությունների միջև բռկնվում է պատերազմ, որը ընդհատումներով տևում է շուրջ 20 տարի (572-591)<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/204 571-572թթ. ապստամբությունը]</ref>։
 
Պատերազմն ավարտվում է [[Հայաստանի երկրորդ բաժանում|Հայաստանի երկրորդ բաժանմամբ]]<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/205 Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը]</ref>։
 
== Տես նաև ==