«Դեմոսթենես»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
→Աղբյուրներ: clean up, replaced: մ. թ. ա. → մ.թ.ա. (2) using AWB |
|||
Տող 4.
Մ.թ.ա 338թ. մակեդոնական զորքերը ջախջախում են Աթենքի և նրա դաշնակիցների մասնական ուժերը Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչի հետևանքով Հունաստանն անցնում է Մակեդոնիայի փաստացի գերիշխանության տակ: Փիլիպոսի որդին [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն իր ուշադրությունը կենտրոնացնում է Աքեմենյան Պարսկաստանի նվաճման վրա, ինչը թույլ է տալիս Դեմոսթենեսին մնալ Աթենքում և շարունակել իր հակամակեդոնական գործունեությունը:
Դեմոսթենեսի անվան տակ մեզ է հասել 61 քաղաքական և դատական ճառ, որոնցից առավել նշանավորներն են` Երեք օլիմփոսյան ճառերը, Փիլիպոս արքայի դեմ ուղղված երեք ճառերը, «Պսակի մասին» ճառը: Ճառերը արտահայտիչ են, գրված են պարզ լեզվով, ձևը ենթարկվում է բովանդակությանը, փաստարկները տրամաբանված են, զգացմունքները հուժկու: [[Կիկերոն]]ն ու [[Քվինտիլիանոս]]ը ճանաչում էին նրան որպես առաջին և մեծագույն հույն հռետոր: Դեմոսթենեսի ճառերը մեծ ժողովրդականություն էին վայելում Բյուզանդիայում, Վերածննդի դարաշրջանում և Նոր -ամանակների Եվրոպայում, դրանց ոճը նմանակում էին Բոսյուեն, Ֆենելոնը, Մոնտեսքյոն և Միրաբոն:
|