«Գրանիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5.
 
Գրանիտը վաղուց օգտագործվում է որպես շինարարական [[քար]] շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավական պարզ եղանակի։
Արդյունահանվող գրանիտի մոտ կեսն իր կիրառությունն է գտնում որպես [[բլոկ]], [[սալիկ]] կամ «[[սլեբ]]», որպես զանազան ապրանքներ՝ հուշարձաններ և [[Ճարտարապետություն|ճարտարապետական]] փոքր ֆորմաներ, իսկ մյուս կեսն օգտագործվում է կտրտված, մանրացված վիճակում։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն գրանիտի հիմնական առավելությունըառավելությունն արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմանում է մինչև 800°С ջերմաստիճանի։ Բնական հանքանյութերի մեջ այն երրորդ տեղն է զբաղեցնում իր ամրությամբ բյուրեղներից և կվարցիտներից հետո։ Բացի այդ, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։
Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ։ Այն օպտիմալ է արտաքին երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար։ Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարման համար, հատկապես այնտեղ, որտեղ պետք է համատեղել էսթետիկան և ամրությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրանիտ» էջից