«Պելե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 45.
 
Պելեն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին Տրես Կորասոյնսում, որը բրազիլական Մինաս Ժերայսի ոչ մեծ քաղաք է, աղքատ ընտանիքում։ Ֆուտբոլը եղել է երիտասարդ Էդսոնի ամենասիրելի զբաղմունքներից մեկը։ Նրա հայրը Դոնդինյոն, ով եղել է նախկին ֆուտբոլիստ, դարձավ իր որդու առաջին ուսուցիչը և նրան փոխանցեց մի քանի սպորտային վարպետության գաղտնիքներ։ 7 տարեկան Էդսոնը իր ֆուտբոլային ելույթները սկսեց տեղի մանկական թիմում, որտեղ առանձնացավ հիասքանչ և արդյունավետ խաղով, հարձակման գծում։ Կար նաև մի այնպիսի ժամանակ երբ թիմը մարզում էր [[Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բրազիլիայի հավաքականի]] նախկին խաղացող Վալդեմար դե Բրիտոն, ով մեծ ապագա էր տեսնում Պելեյի մեջ։ Փոխմարզիչը «Սանթոսին» (Սան Պաուլի նահանգ) առաջարկեց դիտել նրա խաղը։ Եվ շուտով 15-ամյա Պելեն մտավ համաշխարհային ճանաչություն ձեռք բերած ակումբի կազմ։
 
==== «Սանթոս» ====
1956 թվականի սեպտեմբերին, ավելի ճիշտ երբ լրացավ նրա 16 ամյակը, առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ, խաղալով «Կորինտիանսի» դեմ պաշտոնական խաղում, որտեղ էլ հենց գոլի հեղինակ եղավ: Ամբողջ ժամանակ հանդես է եկել «Սանթոսի» կազմում (1956—1974), որում 11 անգամ դարձել է Սան-Պաուլուի նահանգի չեմպիոն (և այդքան անգամ դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու, իսկ ամենաարդյունավետ տարին եղավ 1958 թվականը, որտեղ խփեց 58 գոլ): 6 անգամ հաղթել է Բրազիլիայի Գավաթը, երկուական անգամ` Լիբերտադորեսի Գավաթը և Միջմայրցամաքային գավաթը:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պելե» էջից