«Արմենակ Արմենակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
[[Պատկեր:Armenak-armenakyan.jpg|մինի]]
'''Արմենակ Մանասերի Արմենակյան''' ([[դեկտեմբերի 10]], [[1955]], [[Երևան]] - [[հոկտեմբերի 27]], [[1999]], [[Երևան]]), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ։ [[1973]]-[[1977]] թվականներին ծառայել է [[ԽՍՀՄ]] ԶՈՒ հյուսիսային նավատորմում։ Ավարտել է [[Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարան]]ը ([[1994]])։
 
== Գործունեություն ==
 
[[1988]] թվականին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը։ [[1995]]-[[1999]] թվականներին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ։
 
Տող 10 ⟶ 9՝
Արմենակյանի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է ([[2000]]) Ս. [[Մարիամ Աստվածածին]] եկեղեցին։ Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ։ Երևանի քաղաքային խորհրդի ([[1990]]), ՀՀ ԱԺ ([[1995]]-[[1999]] և [[1999]] թվականից) պատգամավոր, «Նորք-Մարաշ» երկրապահ կամավորականների ([[1993]]) և նույնանուն հայրենակցական բարեգործական ([[1989]]) միությունների նախագահ։ Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում [[1999]] թվականի [[հոկտեմբերի 27]]-ին կատարված ոճրագործության ժամանակ։
 
== Պարգևատրումներ ==
Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով. «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով և այլն։ Արմենակյանի անունով են կոչվել Երևանի թիվ 124 (բակում տեղադրված է Արմենակյանի կիսանդրին), ՆՈՐ Լևեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք- Մարաշ համայնքի փողոցներից մեկը։ Թաղված է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Շահինյան)։
 
{{ՂԱՊ}}
 
{{DEFAULTSORT:Արմենակյան, Արմենակ}}
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ]]