«Ֆենտեզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Ֆենտեզին նաև [[կինոմատոգրաֆ]]ի, [[գեղանկարչություն]], [[համակարգչային խաղ]]երի ժանրի տեսակ է։ Չինական ֆենտեզին մի փոքր տարբերվում է ավանդական ֆենտեզիից, քանի որ այնտեղ առկա է նաև [[մարտարվեստ]]ի օգտագործումը։
 
== Գրականությունում ==
== Ֆիլմարտադրություն ==
Ապագա գրական ժանրի վրա մեծ ազդեցություն են թողել միջնադարյան [[էպոս]]ները և ասպետների մասին պատմող վեպերը: Ֆենտեզի ժանրի շատ ստեղծագործությունների համար հիմք է դարձել Արթուր արքայի մասին պատմող լեգենդը<ref>{{статья
| автор = [[Сапковский, Анджей|Сапковский А.]]
| заглавие = Вареник или нет золота в Серых горах
| ссылка = http://rolemancer.ru/varenik-ili-net-zolota-v-seryh-gorah
<!-- Дальнейшие сведения приведены для оригинала (переводы несколько отличаются названием, см. https://fantlab.ru/work4251) -->
| оригинал = Piróg albo Nie ma złota w Szarych Górach
| издание = Nowa Fantastyka
| год = 1993
| номер = 5
}} {{Deadlink|accessdate=2016-03-08}}</ref>:
 
Որոշ հետազոտողներ ֆենտեզիի էլեմենտներ են նկատում [[անգլիացիներ]] գրող [[Հենրի Ռայդեր Հագարդ]]ի «Նա» ([[1887]]), «Երկրի սիրտը» ([[1896]]), «Սառցե աստվածներ» ([[1925]]) և այլ ստեղծագործություններում:
 
Ժամանակակից ֆենտեզիի առաջին ստեղծագործությունները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին: Դրանց թվում են՝ «Էլֆլանդիի արքայի դուստրը» ([[1924]], [[Էդվարդ Դանսենի]]), «Կոնան» ([[1932]], [[Ռոբերտ Իրվին Հովարդ]]), «[[Նարնիայի ժամանակագրություններ]]» ([[1950]]-[[1956]], [[Քլայվ Սթեյփլս Լյուիս]]) և այլ վեպեր: Ֆենտեզիին լայն տարածում բերեց [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ի «[[Մատանիների տիրակալը]]» վեպը ([[1954]]-[[1955]])՝ մեծ ազդեցություն թողնելով ժանրի վրա: Նրան հետևորդ կարելի է համարել հետագայի գրեթե բոլոր խոշոր ֆենտեզի ժանրի գրողներին՝ [[Քրիստոֆեր Պաոլինի]]ն («[[Էրագոն]]»), [[Ջոան Ռոուլինգ]]ին («[[Հարի Փոթեր]]») և այլն: Ներկայումս ժանրին մեծ հայտնիություն է բերում ժամանակակից ֆենտեզի-գրականությունը՝ [[Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին|Ջորջ Մարտինի]] «Սառույցի և կրակի երգ» վիպաշարը, [[Ռոբերտ Սալվատոր]]ի «Մոռացված թագավորություններ» սագան և այլն:
 
== Ֆիլմարտադրությունում ==
Ֆենտեզի ժանրի ֆիլմերը հիմնականում նկարահանվում են [[գիրք|գրքերի]], [[կոմիքս|կոմիքսներ]]ի հիման վրա: Ֆենտեզի ժանրի ամենահայտնի ֆիլմերն են.
* «[[Բարբարոս Կոնանը]]» ([[1982]]) - ռեժիսոր՝ Ջոն Միլիուս,
Տող 23 ⟶ 39՝
 
Ֆենտեզին ներկայացվում է նաև մի շարք մուլտֆիլմներում:
 
== Հեռուստասերիալներում ==
Ֆենտեզի ժանրի հայտնիությունը բերեց նրան, որ ստեղծվեցին մի շարք հեռուստասերիալներ, որոնցից առավել հայտնի են «[[Գահերի խաղ (հեռուստասերիալ)|Գահերի խաղ]]», «[[Գերբնական (հեռուստասերիալ)|Գերբնական]]» «[[Որոնողի լեգենդը]]», «[[Մի անգամ հեքիաթում]]» հեռուստասերիալները և այլն:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Կինոյի ժանրեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆենտեզի» էջից