«Կոպենհագենյան մեկնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
# [[Չափումները քվանտային մեխանիկայում|Դիտարկման]] ընթացքում համակարգը պետք է փոխազդի չափիչ սարքի հետ։ Երբ սարքը չափում է կատարում, ասում են, որ համակարգի ալիքային ֆունկցիան կոլապսի է ենթարկվում՝ սեփական վիճակի անցնելով դիտորդի համար<ref name="Heisenberg reduction">«Քաջ հայտնի է, որ "ալիքային փաթեթների կրճատումը" կոպենհագենյան մեկնաբանության մեջ առաջանում է, երբ կատարվում է հնարավորից դեպի իրականը անցում: Հավանակային ֆունկցիան, որը հնարավորությունների լայն միջակայք է ծածկում, հանկարծակի նվազում է շատ ավելի նեղ միջակայքում՝ պայմանավորված այն փաստով, որ փորձը հանգել է որաշակի արդյունքի՝ որոշակի իրադարձություն է կատարվել: Ֆորմալ տեսանկյունից այս նվազումը պահանջում է այսպես կոչված հավանականությունների ինտերֆերենցիա, որը քվանտային տեսության ամենաբնութագրական [''sic''] երևույթն է, ոչնչանում է համակարգի և չափող սարք ու մնացած աշխարհի հետ անդարձելի և մասնակիորեն անսահմանելի փոխազդեցության արդյունքում:»Heisenberg, W. (1959/1971). Criticism and counterproposals to the Copenhagen interpretation of quantum theory, Chapter 8, pp. 114–128, in ''Physics and Philosophy: the Revolution in Modern Science'', third impression 1971, George Allen & Unwin, London, at p. 125.</ref>։
#Չափիչ սարքիս ստացված արդյունքները հիմնականում դասական են և պետք է նկարագրվեն սովորական լեզվով։ Սա մասնավորապես շեշտել է Բորը, և ընդունել է Հայզենբերգը<ref>«Երևույթների, փորձերի և դրանց արդյունքների ամեն նկարագրություն հիմնվում է լեզվի՝ որպես հաղորդակցության միակ միջոցի վրա: Այս լեզվի աշխարհը ներկայացնում է սովորական կյանքի հասկացությունները, ինչը ֆիզիկայի գիտական լեզվով կարելի է մշակել և արտահայտել դասական ֆիզիկայի հասկացություններով: Այս հասկացությունները իրադարձությունների, փորձերի նախապատրաստման և դրանց արդյունքների մասին ոչ երկիմաստ հաղորդակցություն ունենալու միակ գործիքներն են:» Heisenberg, W. (1959/1971). Criticism and counterproposals to the Copenhagen interpretation of quantum theory, Chapter 8, pp. 114–128, in ''Physics and Philosophy: the Revolution in Modern Science'', third impression 1971, George Allen & Unwin, London, at p. 127.</ref>։
#Ալիքային ֆունկցիայով տրվող նկարագրությունը հավանակային է։ Այս սկզբունքը կոչվում է [[Բոռնի կանոն]]՝ [[Մաքս Բոռն]]ը։ի անունով։
#Ալիքային ֆունկցիան արտահայտում է անհրաժեշտ և հիմնարար [[մասնիկ-ալիքային երկվություն]]ը։ Սա սովորական լեզվում պետք է արտահայտվի փորձի արդյունքներով։ Փորձը կարող է ցույց տալ մասնիկանման հատկություններ կամ ալիքանման հատկություններ՝ համաձայն [[Նիլս Բոր]]ի [[լրացման սկզբունք]]ի<ref>«․․․ պատճառ չկա համարելու, որ նյութի ալիքները պակաս իրական են, քան մասնիկները», Heisenberg, W. (1959/1971). Criticism and counterproposals to the Copenhagen interpretation of quantum theory, Chapter 8, pp. 114–128, in ''Physics and Philosophy: the Revolution in Modern Science'', third impression 1971, George Allen & Unwin, London, at p. 118.</ref>։
#Ատոմային և ներատոմային պրոցեսների ներքին գործունեությունը անհրաժեշտաբար և էականորեն մատչելի չեն ուղղակի դիտման համար, քանի որ դիտարկելու գործընթացը մեծապես ազդում է դրանց վրա: