«Լևոն Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 45.
 
== Կենսագրություն ==
Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ [[Գյումրի]])։ Ընդունվում է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ Երկու տարի անց հանդիպում է ռեժիսոր [[Իվան Պերեստիանի]]ի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր [[Հովհաննես Թումանյան]]ի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Ավելի ուշ նա նկարահանվեց ևս 2 ֆիլմերում։ [[1937]] թվականին եղել է ռեժիսոր [[ԱմասիաԱմասի Մարտիրոսյան]]ի օգնականը «[[Սևանի ձկնորսները (ֆիլմ)|Սևանի ձկնորսները]]» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ [[1939]] թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո՝ [[1946]] թվականին, Լևոնն սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին [[Արևմտյան Հայաստան]]ի՝ 1915 թվականի կինոժամանակագրությունից կադրեր և բարձրացվեց [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] հարցը։ Ֆիլմի վրա Լևոնն աշխատել է [[Ալեքսանդր Դովժենկո]]յի հետ, ով ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր և սցենարիստը։
 
[[1949]]-[[1953]] թվականներին Իսահակյանը եղել է [[ՀԽՍՀ կինեմատոգրաֆ]]ի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ [[Հայֆիլմ]]ի ռեժիսորը։ [[1963]] թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի արենա» «տխուր ծաղրածու»՝ [[Լեոնիդ Ենգիբարյան]]ի մասին։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։