«Տարտուի արվեստի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմական տարիներին]] թանգարանի ֆոնդերը տեղափոխվել են տարբեր կառույցներ: Իրավիճակը բարդացել է, երբ [[1943]] թվականի ռմբակոծումից փլուզվել է Լայ 17 հասցեի աղյուսե շինությունը, որտեղ տեղակայված էր հավաքածուն: Հավաքածուի հիմնական մասը հնարավոր է եղել փրկել<ref name=":0" />: Տեղափոխումներից հետո թանգարանի հավաքածուն [[1946]] թվականին տեղավորվել է Բալիկրավի 14 հասցեի շենքում<ref name=":1" />: Ժամանակի ընթացքում շենքը վերակառուցվել է թանգարանային կարիքներից ելնելով: Ի սկզբանե այդտեղ եղել է պահոց, սրահներ, սակայն [[1999]] թվականին որոշվել է շենքը փակել այցելությունների համար և բարելավել աճող ֆոնդերը: Ներկայիս շենքն ունի պահոց, վարչական գրասենյակներ, ադմինիստրատիվ գրասենյակներ, վերականգնված արվեստանոցներ, գրադարան և արխիվ:
 
== Ընկնող տուն ==
[[1988]] թվականից Տարտուի գեղարվեստի թանգարանի ցուցահանդեսները կազմակերպվում են Ռատուշենայա հրապարակի [[1973]] թվականին կառուցված թիվ 18 շենքում՝ այսպես կոչված «Ընկնող տանը»: Ժամանակին շենքը պատկանել է Բարկայ դե Տոլի ազնվական ընտանիքին: Ժամանակի ընթացքում, հիմքում տարբեր նյութերի կիրառման պատճառով, շենքը սկսել է թեքվել, որտեղից էլ եկել է նրա անունը: Լեհ մասնագետների կողմից վերակառուցումից հետո շենքը դադարել է «ընկնել»:
 
Շենքը բաղկացած է երեք հարկից: Այստեղ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, գործում է կրթական դասաարան և մասնագիտացված գրախանութ<ref>{{Cite web|url=https://www.visitestonia.com/en/tartu-art-museum|title=Tartu Art Museum, Estonia|publisher=Visitestonia.com|accessdate=2016-03-28}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==