«Երզնկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 199.
 
Նշանավոր շենքերից էր Սեբա պալատը, որն հանդիսանում էր թուրքական զորահրամանատարի նստավայր: Պալատի շուրջ տեղակայված էր գանձարանը, զորանոցը, կառավարչատունը, ոստիկանատունը, փաշայի ապարանքը և այլ պետական և զինվորական շենքեր:<ref name=texanunneri_bararan/>
 
Մինչ [[1914]] թվականը Երզնկան ունեցել է 4 ընթերցարան, 3 [[գրադարան]], 1 ինքնագործ թատրոն` 25 դերասաններով, 3 [[դեղատուն]], 2 [[բաղնիք]]: Քաղաքն ուներ 3 բժիշկ և 3 դեղագործ, 2500 աշակերտ և 100 ուսուցիչ–ուսուցչուհիներ։ Հայկական բարեգործական ընկերությունը Երզնկայում ուներ իր մասնաճյուղը:<ref name=texanunneri_bararan/>
 
=== Կրթություն ===
XIV-XV դարերում Ավագ և Կապոսի վանքերին կից գործում էին դպրոցներ: Սովորողների զգալի մասը Երզնկայի պատանիներն էին:
 
[[1850]] թվականին Երզնկայում կար 1 հայկական վարժարան, [[1886]] թվականին՝ 8 երկսեռ դպրոց (1500–1600 տղա և աղջիկ աշակերտ), այդ թվում Ներսես Հայրապետի գիշերօթիկը, Ընկերական, Կենտրոնական, Եզնիկյան, Արամյան, Նարեկյան, Քրիստինյան աղջկանց վարժարանները։ Տարբեր ժամանակների գործած դպրոցներից էին ս. Նշանա վարժարանը, Ս. Լուսավորչի, Ս. Փրկչյան, Ս. Սարգսի, Քրիստինյան դպրոցներն ու վարժարանները։<ref name=texanunneri_bararan/>
 
[[XX դարիդար]]ի սկզբին Երզնկայում կար 10-12 երկսեռ դպրոց:
 
XX դարի սկզբին Երզնկա ուներ [[մանկապարտեզ]] (հաճախում էր 250–300 երեխա)։
 
Գործում էին նաև թուրքական դպրոցներ (մեդրեսեներ), կար զինվորական ուսումնարան, որը Երզնկայի թուրքական 4-րդ բանակի կենտրոնն Էր։<ref name=soviet_enc/>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երզնկա» էջից