«Գերագույն դատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
[[ՀԽՍՀ]] Գերագույն դատարանը Հայկական ԽՍՀ դատական բարձրագույն մարմինն է։ Նրա վրա է դրված ՀԽՍՀ բոլոր դատական մարմինների գործունեության հսկողությունը։ Ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Իբրև Գերագույն դատարան կազմավորվել է [[1925]] թվականի հունվարին, [[1923]] թվականի մայիսի 5-ից [[Երևան]]ում գործող հանրապետության վճռաբեկ դատարանի փոխարեն։ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կազմումը, գործունեությունը և կառուցվածքը որոշվում է ՀԽՍՀ Սահմանադրությամբ և համանման է ԽՍՀՄ Գերագույն դատարանին։ Ունի քաղաքացիական գործերի և քրեական գործերի դատական կոլեգիաներ, նախագահություն և պլենում։ Քաղաքացիական գործերի դատական կոլեգիային իրավունք է վերապահված ժողովրդական դատարանից վերցնել ցանկացած քաղաքացիական գործը և այն վարել՝ որպես առաջին ատյանի դատարան։ Քրեական գործերի դատական կոլեգիան, որպես առաջին ատյանի դատարան, քննում է պետական, սոցիալիստական տնտեսության, արդարադատության, անձի դեմ ուղղված և այլ ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր։ Իբրև վճռաբեկ ատյանի դատարաններ, կոլեգիաները քննում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ տրված վճռաբեկ գանգատները։ ՀԽՍՀ բարձրագույն դատական ատյանը ՀԽՍՀ Գերագույն դատարանի պլենումն է՝ կազմված նախագահից, տեղակալներից և անդամներից։ Պլենումը նիստեր է գումարում առնվազն 3 ամիսը մեկ անգամ։ Քննում է Գերագույն դատարանի նախագահության քրեական և քաղաքացիական գործերով կայացրած որոշումների դեմ տրված գանգատները, դատական պրակտիկայի ուսումնասիրության նյութերը, դատարաններին ղեկավար պարզաբանումներ է տալիս ՀԽՍՀ օրենսդրությունը կիրառելու հարցերով, միջնորդություն է հարուցում ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության առջև այն հարցերով, որոնք պահանջում են օրենսդրական լուծում և օրենքների մեկնաբանում, հաստատում է դատական կոլեգիաների կազմերը, լսում նրանց հաշվետվությունները։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գերագույն դատարաններ]]