«Ժասմին (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 84.
Մի վայրկյանում ամբողջ կյանքը գլխիվայր շուռ եկած [[ալկոհոլ]]իկ կնոջ կերպարի մեջ մտնելու համար Քեյթ Բլանշետը «հիանալի գինի էր վայելում» ու ուսումնասիրում նմանատիպ իրավիճակներում հայտնված կանանց ճակատագրեր, հետևում նրանց կյանքին։ Մասնավորապես նա հետևում էր Ռութ Մեյդոֆին՝ հայտնի սկանդալային խաբեբա Բեռնարդ Մեյդոֆի կնոջը<ref>{{citeweb|url=http://www.contactmusic.com/story/cate-blanchett-drank-fair-share-of-wine-for-blue-jasmine_3786946|title=Cate Blanchett drank 'fair share' of wine for Blue Jasmine|publisher=''ContactMusic''|date=29 հուլիսի 2013|lang=en|accessdate=2013-9-18}}</ref>:
 
== Քննադատությունն ու վարկանիշը ըստ տարբեր կայքերի==
Ֆիլմը հիմնականում դրական արձագանքների է արժանացել: Փիթեր Թրեվերսը՝ Rolling Stone աշխարհահռչակ ամսագրի խմբագիրը, ֆիլմը 4 հնարավորից 3.5 աստղ է գնահատել, հատուկ գովեստի արժանացնելով Քեյթ Բլանշետի դերասանական խաղը: «Roger Ebert» կայքում ֆիլմն արժանացել է 3 աստղի՝ 4 հնարավորից:
 
Կինոքննադատ Susan Wloszczyna-ն ֆիլմի մասին գրում է.
{{քաղվածք|Վուդի Ալենի ֆիլմը մեր օրերի ուրախություններից է, և, կարծես թե իր դրամատիկությամբ բավականին մոտ է «Մաչ Փոյնթ»-ին<ref>[http://www.rogerebert.com/reviews/blue-jasmine-2013 Blue Jasmine Movie Review & Film Summary (2013) | Roger Ebert]</ref>:|}}
 
Rotten Tomatoes կայքի մեկնաբանությունների 91%-ում դրական էին արտահայտվում ֆիլմի մասին: IMDb հանդիսատեսը ֆիլմը գնահատել է 7.3՝ 10 հնարավորից: Metacritic-ի միջին գնահատականը 78 է:
 
== Մրցանակներ ու անվանակարգեր ==