«Տիեզերական ճառագայթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
[[ԽՍՀՄ]]-ում տիեզերական ճառագայթման կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1943-ին հիմնադրված [[Երևանի ֆիզիկայի ինստիտուտ]]ում և կապված են [[Ա․ Ի․ Ալիխանով]]ի, [[Ա․ Ի․ Ալիխանյան]]ի, [[Ն․ Մ․ Քոչարյան]]ի և նրանց աշխատակիցների անունների հետ։ Հայ գիտնականների կատարած շատ աշխատանքներ՝ տիեզերական ճառագայթների նուկլոնային բաղադրիչի և նեղ հեղեղների հայտնադործումը, մասս-սպեկտրոմետրական և կալորիմետրական մեթոդների մշակումը, տիեզերական ճառագայթման բաղադրության և մասնիկների էներգիայի բաշխման հետազոտումը լեռների բարձրության վրա, նոր տեսակի մասնիկների որոնումները, անցումային ճառագայթման դետեկտորների կիրառումը տիեզերական ճառագայթման հադրոնների (պրոտոնների և պիոնների) տարբերման նպատակով ևն, տիեզերական ճառագայթման ուսումնասիրման բնագավառում ձեռք բերված կարևոր նվաճումներից են։ Տիեզերական ճառագայթման հետազոտությունները Հայաստանում կատարվում են ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա գտնվող Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում, և 2050 մ բարձրության վրա գտնվող [[Նոր Ամբերդ]]ի կայանում։ Տիեզերական ճառագայթման հադրոնների ու միջուկների փոխազդեցությունների հետազոտումը 1015—1017 էվ էներգիաների տիրույթում իրականացնելու նպատակով Արագած լեոան վրա կառուցվում է տեղակայանքների նոր, եզակի՝ «ԱՆԻ՚» համալիրը, որի ստեղծմամբ [[Արագած]]ի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը կդառնա ԽՍՀՄ-ում գերարագացուցչային էներգիայի մասնիկների ուսումնասիրման հիմնական կենտրոնը։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տիեզերական ճառագայթներ]]