«Սպեր (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
|հիմնադրման տարին =
|առաջին հիշատակում =
|այլ անվանումներ = Զիպիզի, Ըսպերու ձոր, Ըսպիր, Իսպեր, Իսպիր, Իսպիրա, Իսպիատիս, Իսփիր, Սպերի ձոր, Սպիր
|այլ անվանումներ =
|տարածք =
|բարձրության տեսակ =
Տող 76.
 
== Աշխարհագրություն ==
XX դարի սկզբին Հյուսիսից սահմանակից էր Համշենի և Խոտորջրի, արևելքից՝ Թորթումի, արևմուտքից՝ Բաբերդի և հարավից՝ Էրզրումի գավառներին։ Գավառակի հյուսիսային մասը լեռնային է և անտառապատ, իսկ հարավայինը` զգալի հարթավայրային է:
 
== Պատմություն ==
Տող 88.
 
Հայ բնակիչների թիվը բավականին նվազեց [[1829]]–[[1830]] թվականների գաղթի ժամանակ, երբ ավելի քան 1000 ընտանիք Բաբերդից և Սպերից վերաբնակվեց [[Ախալքալաք]]ում ու [[Ախալցխա]]յում։ [[1895]]–[[1896]] թվականներին Սպերի քրիստոնյա հայերը ենթարկվեցին համիդյան կոտորածներին։ Չնայած դրան, [[XX դար]]ի սկզբին էլ Սպերի բնակիչները հիմնականում հայերն էին՝ քրիստոնյա և մահմեդական։ Վերջիններս պահպանել էին հայկական շատ սովորույթներ, որոշ տեղերում՝ նաև լեզուն: Անփոփոխ էին մնացել նրանց գյուղերի պատմական անունները։ XIX դարի վերջին – XX դարի սկզբին Սպեր Էրզրումի վիլայեթի գավառակներից (կազա) էր։ [[1915]] թ.-ին, [[Մեծ եղեռն]]ի ժամանակ, Սպերի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
 
== Բնակչություն ==
Գավառակի բնակչության մասին ճշգրիտ տվյալներ չկան: Ապրում էին հայեր, թուրքեր, հույներ և լազեր:<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 673-674</ref>
 
== Տնտեսություն ==
Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկների և յուղատու կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հանքարդյունահանությամբ (հռչակավոր էին Վանք–Մադենի արծաթահանքերը), արհեստներով։ Հայերն ու հույները նաև զբաղվում էին արհեստներով և առևտրով: Զգալի քանակությամբ մեղր ու մեղրամոմ էր արտահանվում նաև հարևան գավառներ:<ref name=texanunneri_bararan/>
 
== Օգտակար հանածոներ ==
Սպերը հռչակված էր ոսկու հարուստ հանքերով, որոնք հնում շահագործվել են։
 
== Վարչական բաժանում ==
1909 թվականին Սպեչն ուներ 134 բնակավայր, որից 18-ը զուտ հայկական էին: Մյուսներում հայերից բացի ապրում էին թուրքեր, հույներ և լազեր:<ref name=texanunneri_bararan/>
 
== Սպերի հայաբնակ բնակավայրերը ==