«Սմբատ Դ Բագրատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Կայսերական ատյանը Սմբատ Բագրատունուն դատապարտել է մահվան՝ մերկ նետելով կրկես՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։ Հաղթամարմին և վիթխարի ուժի տեր Սմբատ Բագրատունին կրկեսամարտում անզեն հաղթել է նախ կատաղի արջին, ապա առյուծին և ցլին, արժանացել հանդիսականների (այդ թվում՝ կայսրուհու) հիացմունքին և ներմանը։ Կայսրը ստիպված է եղել կատարել հանդիսականների պահանջը, բայց երկյուղելով անընկճելի իշխանից, նրան աքսորել է [[Աֆրիկա]]՝ զինվորական տրիբունի համեստ պաշտոնով։
 
== ԿասկածներիԿասկածներ անձի շուրջ ==
Ըստ [[Մխիթար Անեցի|Մխիթար Անեցու]], Սիմեոն Ապարանեցու և շատ այլ պատմիչների՝ Սմբատ Բագրատունուն աքսորից փախել է [[Պարսկաստան]], որին հակադրվում են [[Սեբեոս]] պատմիչը և [[Արամ Տեր-Ղևոնդյան]]ը։ Վերջիններս Պարսկաստանում գործունեություն ծավալած Սմբատ Բագրատունուն համարում են առանձին իշխան, ով հորջորջվում է որպես Սմբատ Բազմահաղթ։ Նա 600 թվականին նշանակվել է Վրկան աշխարհի մարզպան։ Այդ պաշտոնում Սմբատ Բագրատունին մեծապես նպաստել է [[Միջին Ասիա]] գաղթեցված հայերի մայրենի լեզվի դպրության ուսուցման կազմակերպմանը։