«Գեղեցիկը (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Socrates.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No source since 13 March 2016:
Տող 3.
== Գեղեցիկի ծագումը ==
 
[[Պատկեր:Socrates.jpg|մինի|Սոկրատես]]
Գեղեցիկը, ծագում է սուբյեկտի իդեալական պատկերացումների ու գնահատվող երևույթի՝ իդեալականի ու իրականի հարաբերության, դիալեկտիկական համապատասխանության մեջ։ Գեղեցիկի ընկալումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ։ Ահա ինչու Գեղեցիկի «գաղտնիքը» բովանդակությունից կտրված ձևի օրինաչափություններով բացատրելու փորձերը ապարդյուն են եղել և հանգեցրել են կա՛մ նատուրալիզմի, կա՛մ ֆորմալիզմի։ Այն պատրանքը, թե գեղեցիկ իրերի սոսկ ձևական կատարելությունն Է, որոշ դեպքերում հետևանք է ղրանց ներդաշնակ կառուցվածքի և մարդկային իդեալների համընկնման, օրինակ, առողջ, համաչափ զարգացած եղնիկը, արծիվը, աղավնին։ Սակայն, ոչ պակաս օրինաչափ բնական ձևեր ունեցող այլ կենդանիներ՝ գորտը, որդը, օձը գեղեցիկ չեն համարում, որովհևտև նշված համընկնումը տեղի չի ունեցել։ Նույնը վերաբերում է նաև նյութական իրերին, հաճախ, չկորցընելով օրինաչափ հատկություններից ոչ մեկը, դադարում են գեղեցիկ լինելուց, «հնանում են բարոյապես», հակասություն է առաջանում իրերի տեխնիկական կատարելության և գեղագիտական կողմն ապահովող այլ՝ մասնավորապես ոճային ու գունային պահանջների միջև, խախտվում է դրանց միասնությունը։