«Արտաշատ (մայրաքաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 2.
== Պատմություն ==
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց [[Արտաշես I|Արտաշես I թագավոր]]ը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։
Քաղաքը տեղադրված էր [[Խոր Վիրապ]]ի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ։ Պարսպապատերը` մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։ 58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը, գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է՝ պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ։ Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։ Պաշտպանական համակարգի մեջ մտնող միջնաբերդը, պալատական, վարչական համալիրները, ավագանու բնակարանները, զորանոցներն ու զինանոցները կառուցվել են բլրախմբի
Արտաշատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն քաղաքի իրական անկումը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելու ժամանակներից (IV դ. 30-ական թթ.), ինչը կապված էր Արաքս և Մեծամոր գետերի հուների փոփոխության հետ։ Արտաշատի համար կործանարար էին նաև 360-ական թթ. պարսից Շապուհ II-ի կողմից Արտաշատ քաղաքի ավերումը և բնակչության գերեվարությունը։ Կորցնելով իր հզորությունն ու փառքը՝ Արտաշատը դեռ երկար ժամանակ պահպանում է քաղաքային նշանակությունը, միայն VII դ. երբեմնի խոշոր և ծաղկուն քաղաքից մնում է ոչ մեծ ավան՝ կից ամրոցով։
|