«Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
== Մշակույթ ==
 
== Սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանք ==
=== Նախապատերազմյան շրջան ===
Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր [[ԽՍՀՄ]] տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) ղեկավարության՝ [[սոցիալիզմ]]ի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։ Տնտեսության մեջ մեքենայական արտադրության խոշոր ճյուղերի ստեղծման այդ տևական գործընթացը պլանավորվել է հնգամյակներով, որը շարունակվել է խորհրդարանական իշխանության ողջ գոյության ընթացքում։ [[ԽՍՀՄ]] ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանի ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է նէպ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ Ամրապնդվել է [[Ստալին]]ի բռնապետական իշխանությունը, հաստատվել է կուսակցական ամբողջատիրություն ([[տոտալիտարիզմ]])։ Արդյունաբերականացման ծանր ու գրեթե չվճարվող աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ։ 1926 թվականին գործարկվել են [[Երևան]]ի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի [[Կարբիդներ|կարբիդ]]ի գործարանը։ Հայաստանում քիմիական արդյունաբերության հիմնադրումը բացատրվում էր երկրի՝ իբր հարուստ էներգետիկ, պաշարներով։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) [[Սևանա լիճ|Սևանա լ]]ճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով [[Արարատյան դաշտ]], միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են [[Երևան]]ի, [[Ձորագետ]]ի, [[Քանաքեռ]]ի, [[Լենինական]]ի ([[Գյումրի]]) և այլ ջրէկներ։
 
ՀԽՍՀ-ում մասնագիտացել են նաև լեռնահանքի արդյունաբերության մեջ. ընդլայնվել են [[Ալավերդի|Ալավերդ]]ու և [[Ղափան]]ի ([[Կապան]]) պղնձահանքերն ու ձուլարանները, հայտնաբերվել ու շահագործվել են [[Պղինձ|պղ]]նձի և [[մոլիբդեն]]ի նոր հանքավայրեր, շարք է մտել [[Ալավերդի|Ալավերդ]]ու պղնձաքիմիական կոմբինատը։ Խորհրդային տերության համար կարևոր տնտեսական ու ռազմական նշանակության պղնձարտադրությունը կազմակերպվել է առանց հաշվի առնելու բնապահպանական հարցերը։
 
[[Պատկեր:Նաիրիտ գործարան 1.jpg|300px|մինի|ձախից|Նաիրիտ գործարան]]
1930-ական թվականներին քիմիայի նոր օջախ է դարձել [[Ղարաքիլիսա]]ն ([[Կիրովական]], այժմ՝ [[Վանաձոր]]), որտեղ կառուցվել է քիմիական գործարան՝ [[կալցիում]]ի կարբիդի արտադրամասով։ 1933 թվականին Երևանում, ԽՍՀՄ-ում առաջինը, հիմնադրվել է արհեստական [[կաուչուկ]]ի գործարան (հետագայում՝ «[[Նաիրիտ]]»), որը շահագործման է հանձնվել 1940 թվականին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը բավարարել է ԽՍՀՄ-ի քլորոպրենային կաուչուկի պահանջարկի մեծ մասը։ Միության նշանակության քիմիական արդյունաբերության զարգացումը հետագայում հանրապետությունում ստեղծել է բնապահպանական բարդ խնդիր։
 
Լենինականը դարձել է հանրապետության տեքստիլ արդյունաբերության կենտրոնը։ Առաջատար ճյուղերից էր նաև շինանյութերի արտադրությունը։ [[Լենինական]]-[[Արթիկ]] երկաթուղու կառուցումն էապես խթանել է Արթիկում [[տուֆ]]ի արդյունահանումը։ Կառուցվել են «Արթիկտուֆ» և «Անիպեմզա» տրեստները, [[Դավալու]]ի ([[Արարատ]]) ցեմենտի կոմբինատը և այլն։
 
[[Պատկեր:Sahak Ter-Gabrielyan.jpg|250px|մինի|Սահակ Տեր-Գաբրիելյան]]
Հայաստանում 1-ին հնգամյակում (1928-1932 թվականներ) գործարկվել են 18, իսկ երկրորդում (1933-1937 թվականներ)՝ 26 արդյունաբերական ձեռնարկություններ։ 3-րդ հնգամյա պլանի (1938-1942 թվականներ) կատարումն ընդհատվել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ի (1941-1945 թվականներ) պատճառով։ 1937 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի (նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր մակարդակի) համեմատությամբ աճել է ավելի քան 12 անգամ։ 1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։ Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և, 1939 թվականի մարդահամարի տվյալներով հասել 28,6 %-ի (1913 թվականին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։ Հանրապետության արդյունաբերականացման գործում մեծ է ժողկոմխորհի նախագահ (1-ին և 2-րդ հնգամյակի տարիներին) [[Սահակ Տեր-Գաբրիելյան]]ի (1886-1937 թվականներ) ծառայությունը։
 
Խորհրդային երկրի ղեկավարությունը գյուղում «սոցիալիզմի բազա» ստեղծելու նպատակով առաջ է քաշել գյուղի կոլեկտիվացման ծրագիրը։ 1927 թվականի վերջին ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարը որոշել է անցնել գյուղատնտեսության կոլեկտիվացմանը։ Չնայած այն հայտարարված էր կամավոր, բայց գյուղացիության մեծ մասին պարտադրանքով դարձրել են կոլեկտիվ տնտեսության անդամ։ Կայուն տնտեսություն ստեղծած աշխատասեր գյուղացիները հայտարարվել են դասակարգային թշնամի՝ կուլակ, ունեզրկվել և աքսորվել են։ 1930 թվականի ապրիլին Հայաստանում իբրև «կուլակ» արդեն ունեզրկվել էր 1100 տնտեսություն։ Հարկադրանքի գործադրումը հանգեցրել է գյուղացիության ընդվզման [[Շամշադին]]ում, [[Թալին]]ում, [[Վեդի]]ում, Դարալագյազում և այլ շրջաններում։ Վերջինում 1930 թվականի մարտ-մայիս ամիսներին ապստամբները, [[Իրան]]ից [[Նախիջևան]]ով ներթափանցած խմբապետ Մարտիրոսի գլխավորությամբ, գավառից դուրս են քշել կոմունիստներին և գրավել իշխանությունը։ Շարժման կենտրոնը [[Գնդեվազ]] գյուղն էր։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է։ Հակակոլտնտեսային տրամադրության դրսևորում էր անասունների մորթը, բերքի ու գյուղատնտեսական գործիքների միտումնավոր փչացումը՝ կոլտնտեսությանը 222 չհանձնելու համար։ 1929-1934 թվականներին Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել է 30, իսկ մանր անասուններինը՝ 50 %-ով։ Գյուղում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով 1932 թվականի օգոստոսի 7-ին մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվում էր մահապատիժ։ Գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ նրա քայքայումը։ 1932-1933 թվականներին [[Ուկրաինա]]յում սկսված սովից մահացել են միլիոնավոր մարդիկ։ Կոլեկտիվացման պատճառով հազարավոր ընտանիքներ (միայն [[Սևանի ավազան]]ից 6750) արտագաղթել են Հայաստանից։
 
Մինչև 1937 թվականը կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվել էր, իսկ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի (1941-1945 թվականներ) նախօրեին կոլեկտիվ տնտեսությունների քանակը հասել է 1000-ի՝ ընդգրկելով շուրջ 180 հազար գյուղացիական տնտեսություն։
 
Սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի ունեցած լուրջ տեղաշարժերն արտահայտվել են 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ԽՍՀՄ նոր Սահմանադրության մեջ։ Այն հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», որը ենթադրում էր սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, ժողովրդի բարեկեցություն և այլն, որոնք, սակայն, ոչ միայն գոյություն չունեին, այլև փոխարինվել էին դաժան բռնություններով ու զանգվածային աքսորով։
 
[[Պատկեր:Խորեն Ա Տփղիսեցի.jpg|250px|մինի|ձախից|Խորեն Ա Մուրադբեկյան]]
ԽՍՀՄ հասարակարգի տնտեսական հիմքը արտադրության միջոցների համապետական սեփականությունն էր, որն ստեղծվել էր նախկին տնտեսության բազմակացութաձևության (կապիտալիստական, մասնավոր անհատական, փակ բնատնտեսային) իսպառ վերացման հետևանքով։ Նոր սահմանադրությամբ վերացվեց նաև Անդրկովկասյան Հանրապետությունների Դաշնությունը: [[Վրաստան|Վրա]]ցական, [[Ադրբեջան]]ական ու [[Հայաստան|Հայ]]կական Հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտան ուղղակիորեն։
 
ԽՍՀՄ Սահմանադրության հիման վրա մշակվել ու ընդունվել են միության 11 հանրապետությունների սահմանադրությունները։ Համաժողովրդական քննարկումից հետո 1937 թվականի մարտին ընդունվել է նաև ՀՍԽՀ նոր Սահմանադրությունը։
 
1920-1930-ական թվականներին Հայաստանում նույնպես ծավալվել են քաղաքական բռնություններ։ 1923 թվականին Երևանում դաշնակցության «ինքնավերացման» համագումարը որոշում է ընդունել Հայաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Նման համագումար բոլշևիկները կազմակերպել են նաև Հայաստանից դուրս։ Սկսվել է կուսակցության անդամների ցուցակագրումը (շուրջ 4 հազար), որը հետագայում օգտագործվել է բացահայտված դաշնակցականներին վերացնելու համար։
 
Դաժան հալածանքներ են սկսվել [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեց]]ու նկատմամբ։ 1926 թվականին ընդունված որոշմամբ եկեղեցում արգելել են նշել [[Մեծ եղեռն]]ի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը, որը խորհրդայնացումից ի վեր պետականորեն չէր նշվել։ Սուրբ [[Էջմիածին|էջմիած]]նին արգելվել է կապեր ունենալ Սփյուռքի հետ։ Մինչև 1937 թվականի վերջը ՀՍԽՀ-ում փակվել է շուրջ 800 եկեղեցի, իսկ միայն 1930-1938 թվականին բռնադատվել է 164 հոգևորական, որոնցից 91-ը գնդակահարվել է։ 1938 թվականին Չեկայի գործակալները խեղդամահ են արել Ամենայն հայոց կաթողիկոս [[Խորեն Ա Մուրադբեկյան]]ին։ Բռնագրավվել են եկեղեցու ունեցվածքը։ 1938 թվականի օգոստոսի 4-ին ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Միայն վերահաս [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունն է կանխել այդ որոշման կենսագործումը։
 
[[Պատկեր:Aghasi Khanjian 1934.jpg|250px|մինի|Աղասի Խանջյան]]
1930-ական թվականների կեսերին [[Իոսիֆ Ստալին]]ի անձի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, իսկ բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել 1936-1938 թվականներին, որոնք հայտնի են որպես խորհրդային պատմության «սև տարիներ»։ [[Լենինգրադ]]ի (Ս. Պետերբուրգ) կուսկազմկոմիտեի քարտուղար [[Սերգեյ Կիրով]]ի սպանությունը (1934 թվական) պատրվակ է դարձել բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բռնաճնշումներն արդարացնելու համար Ստալինը հորինել է այն կեղծ տեսությունը, ըստ որի՝ «որքան մոտենում ենք սոցիալիզմի հաղթանակին, այնքան ավելի է սրվում դասակարգային պայքարը, թշնամու դիմադրությունը դառնում է ավելի կատաղի»։ Հայաստանի կոմկուսը, ընդհուպ մինչև առաջին դեմքերը, նույնպես ենթարկվել են բռնությունների: 1929 թվականին և 1935 թվականին անցկացվել է շարքերի զտում։ Ընտրական կարգը, դատարանը, տեղական իշխանություններն ամբողջությամբ կախված էին ՀԿԿ ղեկավարությունից և [[Մոսկվա]]յից։ Հասարակական կազմակերպությունները, արհմիությունները, կոմերիտմիությունը (Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միություն, ՀԼԿԵՄ, որի շարքերում 1930-ական թվականներ֊ի վերջին հաշվվում էր 93 հազար մարդ) իրականում ոչ մի իշխանություն չունեին։ 1920-1930-ական թվականներին ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղարներից համեմատաբար տևական գործել են [[Աշոտ Հովհաննիսյան]]ը (1922-1927 թվականներ, հետագայում՝ ՀՍԽՀ ԳԱ ակադեմիկոս, պատմաբան) և [[Աղասի Խանջյան]]ը (1930-1936 թվականներ)։ Նշանակալի է նրանց ավանդը երկրի տնտեսական ու մշակութային վերելքի և ազգային կադրերի աճի ու դաստիարակության ոլորտներում։
 
Կենտկոմի առաջին քարտուղար Ամատուն Ամատունին (Վարդապետյան, 1936-1937 թվականներ) պատմության մեջ հիշվում է որպես կադրերի ջարդարար։ Նրա օրոք տեղի է ունեցել ՀԿ(բ)Կ ԿԿ սեպտեմբերյան պլենումը (1937 թվական)՝ Գ. Մալենկովի ու [[Անաստաս Միկոյան]]ի ([[Մոսկվա]]) և [[Լավրենտի Բերիա]]յի ([[Թբիլիսի]]) ղեկավար մասնակցությամբ։ Վերջինս Ստալինի աջ ձեռքն էր [[Անդրկովկաս]]ում, հետագայում՝ նաև [[Մոսկվա]]յում, երբ 1938 թվականին դարձել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ։ Պլենումը բռնությունների սաստկացման նոր փուլի սկիզբ էր, որին զոհ է դարձել նաև ինքը՝ Ա. Ամատունին։ Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել [[Գրիգոր Հարությունյան]]ը (1937-1953 թվականներ), որը հրավիրվել է Թբիլիսիից և համարվել է Բերիայի թեկնածուն։
 
[[Պատկեր:Yeghishe Charents Armenian poet.jpg|200px|մինի|ձախից|Եղիշե Չարենց]]
1936 թվականի հուլիսին [[Թիֆլիս]]ում ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղար Բերիան կազմակերպել է Ա. Խանջյանի սպանությունը, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հորինվել են կեղծ գործեր հայ մտավորականների դեմ, որը ղեկավարել է ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Հակահեղափոխության, ազգայնականության և այլ մեղադրանքներով հաշվեհարդարի են են թարկվել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանը, գրողներ [[Եղիշե Չարենց]]ը, [[Ակսել Բակունց]]ը, [[Մկրտիչ Արմեն]]ը, [[Գուրգեն Մահարի]]ն, [[Զապել Եսայան]]ը և ուրիշներ։ 1937 թվականի օգոստին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի պատուհանից իրեն դուրս է նետել (կամ նետել են) [[Սահակ Տեր-Գաբրիելյան]]ը։ 1937 թվականին Հայաստանում բռնադատվել է 4700 մարդ, որից 3200-ը գնդակահարվել են։ 1938 թվականին գնդակահարվել է 3050 մարդ, բանտարկվել՝ 1500-ը։ ՀՍԽՀ-ում բռնաճնշումների է ենթարկվել 25 հազար քաղաքացի, իսկ խորհրդային իշխանության ժամանակաշրջանում՝ շուրջ 42 հազար, որոնց զգալի մասը գնդակահարվել է։
 
Այդուհանդերձ, նախապատերազմյան 20 տարվա ընթացքում զգալի վերելք է ապրել հայ մշակույթը։ Ընդլայնվել է դպրոցների ցանցը, քայլեր են կատարվել անգրագիտության վերացման ուղղությամբ։ Բացվել են մի շարք բարձրագույն և տասնյակ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Որակյալ բանվորական կադրեր են պատրաստել գործարաններին ու ֆաբրիկաներին կից գործող ուսումնարանները։ Խորհրդային Հայաստանում հիմնադրվել են թատրոններ, [[Հայֆիլմ]] կինոստուդիան, գրողների, նկարիչների ու ստեղծագործ, այլ միություններ։ Գաղափարական կապանքների պայմաններում անգամ ստեղծվել են ազգային մնայուն արժեքներ։
 
1935 թվականին խոշոր իրադարձություն էր ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖանի հիմնադրումը, որի հիմքի վրա 1943 թվականի նոյեմբերին ստեղծվել է ՀՍԽՀ ԳԱ-ն։ ԱրմՖանի առաջին նախագահ է ընտրվել երկրաբան Ֆրանց Լևինսոն-Լեսսինգը, իսկ 1938 թվականին՝ արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս [[Հովսեփ Օրբելի]]ն։
 
== Ղեկավարներ ==