«Գրիգոր Դ Տղա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Պահլավունիներ ՀոթՔաթ գործիքով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
'''Գրիգոր Դ Տղա''' (շուրջ 1123/25–1193), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1173 թ-ից։ [[Պահլավունիներ]]ի տոհմից, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին։
 
Կրթությունն ստացել է [[Հռոմկլա]]յի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավուն]]ու և Ներսես Շնորհալու մոտ։ Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը։ «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով։ Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը։ Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)`պատասխանելով՝պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները։
 
Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան [[Սալահ ադ Դին]]ի, բյուզանդական կայսր [[Մանուիլ I Կոմնենոս]]ի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ։ Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա։ Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից։