«Հայոց ազգային խորհուրդ (Բաքու)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ադրբեջանի պատմություն ՀոթՔաթ գործիքով |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
||
Տող 4.
Կարևոր դեր է խաղացել [[Ադրբեջան]]ի հայության հասարակական-քաղաքական կյանքում. փաստորեն իրականացրել է պետական, քաղաքական գործառույթներ։ Խորհուրդը մասնաճյուղեր (գյուղացիական, գավառական կոմիտեներ) ուներ Շամախու, Գյոքչայի, Նուխիի, Արեշի շրջաններում, որոնք լուծում էին տեղական խնդիրներ։ Ընդհանուր խորհրդում ընտրվում էր խորհրդի վարչություն, որը և իր կազմից ընտրում էր նախագահ։ 1917-ից մինչև 1918-ի ապրիլը Ազգային խորհուրդն իր տրամադրության տակ ունեցել է զորամիավորումներ, որոնք բաղկացած էին մեծ մասամբ ռուսական բանակի հայազգի կադրային [[սպա]]ներից ու զինվորներից։ 1918-ին այդ զորամիավորումներն անցել են Բաքվի կոմունայի ենթակայությանը, միացվել կոմունայի բանակին և 1918-ի մայիս-սեպտեմբերին վճռորոշ դեր խաղացել թուրքական արշավանքին դիմագրավելու գործում։
Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, Անդրկովկասյան սեյմը, ապա Բաքվի կոմունայի ղեկավարությունը Ադրբեջանի հայությանը վերաբերող բոլոր հարցերը լուծում էին Բաքվի Հայոց ազգային խորհրդի միջոցով ու համաձայնությամբ։ Բաքուն պաշարած թուրք-գերմանական զինվորական հրամանատարությունը քաղաքը հանձնելու վերջնագրով դիմել էր Հայոց ազգային խորհրդին։ 1918-ի սեպտեմբերի 15-ին, Բաքուն [[թուրքեր]]ի կողմից գրավվելուց հետո, խորհուրդը կարճ ժամանակով դադրեցրել է իր գործունեությունը և վերսկսել անգլիական զորքը Բաքու մտնելուց հետո (1918-ի դեկտեմբեր)
Խորհրդի ջանքերն ուղղված են եղել Բաքվի հայ աղետյալների վիճակը թեթևացնելու, փախստականներին իրենց բնակավայրերը վերադարձնելու, հայ ռազմագերիներին ու պատանդներին փրկելու, հիվանդներին, որբերին, վիրավորներին խնամելու և այդ նպատակով դրամական միջոցներ հայթայթելու գործին։ Աղետյալների, գերիների իրավունքների պաշտպանությամբ Ազգային պորհուրդը դիմումներ է հղել հասարակական, պետական, զինվորական մարմիններին։ Այդ ժամանակաշրջանումԱզգային ժողովի պատվավոր նախագահն էր Շամախու թեմի առաջնորդ [[Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան]]ը։ 1918-ի վերջին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դիմել է Ազգային
== Աղբյուրներ ==
|