«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
==Գրական գործունեությունը և մահը==
[[File:Simeon Lehatsi, Ughegrutyun 1.jpg|thumb|mini|300px|ձախից|Սիմեոն Լեհացու «Ուղեգրության» առաջին էջը]]
Սիմեոն Լեհացու առավել արժեքավոր երկասիրությունն է «Ուղեգրությունը», որն իր ձևով ու բովանդակությամբ եզակի երևույթ էր միջնադարյան գրականության մեջ ընդհանրապես: «Ուղեգրության»՝ բավականին լավ պահպանված ձեռագիրը, որ բաղկացած է 396 էջից, պահվում է Լվովի Համալսարանի Մատենադարանում՝ մի շարք հայերեն մատյանների հետ: Սիմեոն Լեհացուն հետաքրքրում են ոչ միայն երկրներն ու ժողովուրդները, այլև տեսարժան վայրերն ու մարդկանց կենցաղը: Բայց, ազգությամբ լինելով հայ, նաև մեծապես հետաքրքրված էր օտար ափերում բնակություն հաստատած հայերով և նա հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայկական գաղթավայրերի, ինչպես նաև Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի մասին, անդրադառնում Հայ եկեղեցու պատմությանը: Նա, ինչպես 15-րդ դարի հայ ճանապարհորդ [[Մարտիրոս Երզնկացի]]ն, նկարագրում իր այցելած եկեղեցիներն ու վանքերը, ներկայացնում եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների և պատմում եկեղեցու վիճակի ևու դպրոցական գործի մասին:
Սիմեոն Լեհացու հաջորդ գիրքը «Տարեգրությունն» է, որը նախորդի շարունակությունն է: Այս մատյանում Լեհացին շարադրել է [[Լեհաստան]]ի պատմությանպատմության՝ 1623-1635 թթ. կարևորագույն իրադարձությունները, մեծ տեղ հատկացնելով նաև լեհահայ համայնքին ու այնտեղ ծագած դավանաբանական խնդիրներին: ԱյստեղԱյս աշխատության մեջ պատմում է նաև սուլթան Մուրադի՝ [[Երևան]] կատարած արշավանքի ու պարտության մասին:
Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրման համար ուշագրավ է «Վիպասանություն» երգիծական պոեմը, որը զետեղվել է [[Ղևոնդ Ալիշան]]ի հրատարակած «Կամենից. Տարեգիրք…» երկում, 1896 թվականին: Այդ ստեղծագործությունն ուղղված է կաթողիկե գաղափարախոսության և Լեհաստանի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի դեմ:
Սիմեոն Լեհացին ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից պահպանվել են միայն 12-ը: Պատմական մեծ արժեք ունեն նրա հիշատակարանները: [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Մեկնութիւն Հնգամատենին» գրքի ընդօրինակման Հիշատակարանում (1636 թ.) Սիմեոն Լեհացին նկարագրել է Մելիքսեդեկ աթոռակից կաթողիկոսի [[Լվով]] ժամանելու, Նիկոլ Թորոսովիչին առաջնորդ կարգելու և այդ ամենի հետ կապված իրադարձությունները: Ըստ Սիմեոն Լեհացու՝ սեփական պետականոթյան բացակայության պայմաններում հայերի գլխավոր խնդիրը գոյատևումն է՝ մայրենի լեզվի, դպրոցի, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների և ինքնուրույության պահպանմամբ: