«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
==Կյանքը՝ ամուսնությունից հետո==
1619 թվականի սեպտեմբերի 12-ին Սիմեոն Լեհացին նշանվում է Յացկո Գևորովիցի դստեր՝ Նասդուխնայի հետ և մեկ տարի անց ամուսնանում: Հարսանիքից հետո Սիմեոնը կնոջ հետ Լվովից մեկնում է Զամոսցա և հաստատվում հայրենի տանը: Սակայն այստեղի հայերն ամեն օր փնովում ու նախատում են Սիմեոնին, թե ինչու էր լքել Զամոսցայի իր համայնքը, կամ ինչ շահեց Երուսաղեմ ու այլ վայրեր այցելելով, իսկ այժմ իրենք քահանա ունեն և նրա կարիքը չեն զգում:
[[1623]] թվականին Լվով քաղաքում ժանտախտի համաճարակ է բռնկվում, և շատերը փախչում են քաղաքից՝ ապաստանելով այլ բնակավայրերում: Նրանցից ոմանք էլ հասնում են Զամոսցա, որոնցից մի քանիսին Սիմեոնն ընդունում է իր հարկի տակ: Այս մարդիկ տեսնելով, թե որքան զարգացած և աշխարհ շրջած մարդ է Սիմեոնը և ինչպես է հալածվում իր համաքաղաքացիներից, խոստանում են համաճարակի հանդարտվելուց հետո միջնորդել, որպեսզի լվովցիները նրան հրավիրեն և որևէ պաշտոն հանձնարարեն: Այդպես էլ լինում է;: Որոշ ժամանակ անց Լվովի հայերը Սիմեոնին հրավիրում են մայրաքաղաք և խնդրում ուսուցանել իրենց երեխաներին: [[1624]] թվականին վաճառելով Զամոսցայի իր հայրական տունը, կնոջ հետ հաստատվում է Լվովում, որտեղ նրան քարե տուն են հատկացնում՝ առանց վարձի, և Սիմեոնը սկսում է ուսուցչություն անել Լվովի Դպրատանը: Սակայն մի քանի տարի անց դարձյալ Լվովում [[ժանտախտ]] է բռնկվում, և շատերի հետ Սիմեոնն ու Նասդուխնան էլ հարկադրվում են հեռանալ քաղաքից ու մի քանի ամիս ապրել Ռոհաթին գյուղաքաղաքում: Վերադառնալով Լվով, այնտեղ են ապրում մինչև Սիմեոնի մահը՝ որտեղ վերջինս շարունակլում է ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում և զբաղվելգրչությամբ ու գրական գործունեությամբ:
 
==Գրական գործունեությունը և մահը==