«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
==Առաջին ճանապարհորդությունը==
[[File:Simeon Lehatsi, Ughegrutyun.jpg|thumb|mini|300px|աջից|Հատված Սիմեոն Լեհացու «Ուղեգրություն» ձեռագրից]]
Նա վաղուց երազում էր ճանապարհորդել աշխարհում, ուխտագնացության գնալ այն սրբավայրերը, որոնց մասին լսել կամ կարդացել էր: Մեծապես ցանկանում էր տեսնել նաև [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ը: Եվ այս վաղեմի փափագը սկսում է իրագործել 24 տարեկանում՝ 1608-1619 թվականներին ճանապարհորդելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներոով, այցելելով նաև Հայաստան:
Դուրս գալով [[Լվով]]ից, միանում է [[Կոստանդնուպոլիս]] մեկնող մի քարավանի: Այնտեղից մտադիր էր անցնել [[Երուսաղեմ]]: Սակայն իր ծրագրածից ուշ հասնելով Կոստանդնուպոլիս, իմանում է, որ [[Ալեքսանդրիա]] ուև Երուսաղեմ գնացող նավն արդեն մեկնել է, ևու ճարահատյալ վեց ամիս մնում է այստեղ՝Բյուզանդիայի երբեմնի մայրաքաղաքում՝ ապրելով Գրիգոր պատրիարք Կեսարացու տանը: Այստեղ ծանոթանում է Սիմեոն Մովսես Տաթևացուն (հետագայի կաթողիկոս) և Ազարիա Սասնեցուն: Ուսում առնելով այս երեք այրերից, ստանում է դպիրի աստիճան: Ազարիա Սասնեցու խնդրանքով նաև ընդօրինակում է [[Մխիթար Գոշ]]ի «Դատաստանագիրքն» ու «Կանոնագիրքը»:
1609 թվականի վերջերին հանդիպում է Կոստանդնուպոլիս ժամանած Մկրտիչ Խարբերդցուն, ով նպատակ ուներ այցելելու Մարմարա ևու Էգեյան ծովերի ափերին հաստատված հայ գաղթականներին, և Սիմեոն Լեհացուն առաջարկում է ուղեկցել իրեն: Նա խոստանում է, որ ետդարձին Սիմեոնին իր հետ կհասցնի մինչև [[Խարբերդ]], որը միայն 5 օրվա ճանապարհ էր հեռու [[Մուշ]]ից: Սիմեոնը համաձայնում է և նրա Մկրտիչ Խարբերդցու հետ անցնում [[Եփեսոս]]-Մանիսա-[[Իզմիր]]-Կելիոպոլի-Թեքիրտազ-[[Նիկիա]]-Իզմիդ գծով: Այս ճանապարհորդությունը տևում է մեկ ու կես տարի: Սակայն վերադարձից հետո Խարբերդի ճանապարհը խիստ վտանգավոր էր դարձել՝ երկրում առկա խժդժությունների պատճառով, և Սիմեոնը հրաժարվում է Մուշ հասնելու մտքից:
 
==Այցելություն Իտալիա, Հայաստան և Եգիպտոս==
1611 թվականի հունիսին [[Կոստանդնուպոլիս]] է գալիս ոմն Զաքարիա վարդապետ, որին [[Հռոմ]] էր ուղարկել Մելիքսեդեկ կաթողիկոսը: Օգտվելով առիթից, Սիմեոնը միանում է նրան ու հասնում [[Վենետիկ]]: Այստեղ մի վանեցի վաճառականից իմանում է մեծ քրոջ՝ Ջուհարի մահվան բոթը, և, ինչպես գրում է իր «Ուղեգրության» մեջ, սգում է՝ որպես մոր կորուստ: Դրանից հետո մեկնում է Հռոմ և Զաքարիա վարդապետի հետ ներկայանում Հռոմի [[Պողոս Ե պապ]]ին:
Սիմեոն Լեհացին [[Հռոմ]]ում մնում է շուրջ 9 ամիս, ապա վերադառնում Վենետիկ, այնտեղից էլ նավարկում [[Կրետե]] ու [[Իզմիր]]: 1613 թվականին շրջում է պատմական Հայաստանի և թուրքահպատակ այլ քաղաքներում՝ լինելով [[Մարզվան]]ում, [[Ամասիա (քաղաք)|Ամասիա]]յում, [[Թոխաթ]]ում, [[Սեբաստիա]]յում, [[Խարբերդ]]ում, [[Ճապաղջուր]]ում և վերջապես [[Մուշ]]ում՝ այցելելով Սուրբ Կարապետ վանքը, որից հետո վերադառնում է Կոստանդնուպոլիս: Այստեղ մնալով մեկ տարի, ընդօրինակում է մեկ Շարակնոց:
[[1615]] թվականի ամռանը ուխտավորների հետ նավով ճանապարհվում է [[Եգիպտոս]], որի ընթացքում [[Հռոդոս]]ի մոտ հանդիպում են Խալիլ Փաշայի նավատորմիղին, ապա հարձակում կրում ծովահեններից, բայց ի վերջո բարեհաջող հասնում են [[Ալեքսանդրիա]], որտեղից Սիմեոնը մեկնում է [[Կահիրե]], ապա [[Երուսաղեմ]]:
Հետագայում ևս, ունենալով տարբեր ուղեկիցներ, շրջում է տարբեր վայրերով, որից հետո վերադառնում է [[Լվով]]: Այստեղ ևս շարունակում է կատարել ընդօրինակումներ՝ ստեղծելով [[Դավիթ Անհաղթ]]ի թղթերի, [[Կամենեց]]ի տարեգրի, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] Ընդհանրականի և այլ ձեռագրերի օրինակներ: